Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի լրագրողների իրավունքները. Միլլեր

Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի լրագրողների իրավունքները. Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կապված չէ որևէ համաժողովի հետ։ Սա մի բան է, որ տեղի է ունենում ամեն օր: Սկսվել է մինչև COP-29-ը և կշարունակվի դրանից հետո: Մենք Ադրբեջանի կառավարությանը հասկացրել ենք, որ նրանք պետք է հարգեն լրագրողների իրավունքները՝ իրենց աշխատանքը կատարելու համար»,- հավելել է Միլլերը:

Ադրբեջանի կառավարությունը, սակայն, մերժում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների քննադատությունը և հայտարարում, որ երկրում քաղբանտարկյալներ չկան։