Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները. Ռոսավիացիա

Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները. Ռոսավիացիա


Կազանի, Կիրովի, Սարատովի և Ուլյանովսկի օդանավակայանները երեքշաբթի առավոտյան ժամանակավորապես փակվել են՝ քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտնել են Ռոսավիացիայից:

Նշվում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ՌԴ զինված ուժերը երկրի հինգ շրջանների օդային տարածքում խոցել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք: Դրանցից 18-ը խոցվել է Սարատովի մարզում, 13-ը՝ Ռոստովի, 6-ը՝ Բրյանսկի, 2-ը՝ Վոլգոգրադի, 1-ը՝ Բելգորոդի շրջանում։

Լրատվամիջոցները գրում են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից Սարատովի մարզում նավթավերամշակման գործարան է հրդեհվել, լսվել են պայթյուններ: