Թրամփը խոսել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում նկատելի առաջընթացի մասին

Թրամփը խոսել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում նկատելի առաջընթացի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել։

«Մենք այս հարցով դրական առաջընթաց ունենք։ Ես իսկապես կարծում եմ, որ մենք հասել ենք շատ լավ առաջընթացի»,- ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը՝ Հորդանանի թագավոր Աբդալլա երկրորդի հետ հանդիպման ժամանակ։