Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու պատրաստակամության մասին


Եթե ​​Թրամփին հաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային և Ռուսաստանին, Զելենսկին պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների ուղղակի փոխանակում՝ Մոսկվային տալով Կուրսկի մարզում Կիևի հսկողության տակ գտնվող հողերը, գրում է բրիտանական The Guardian-ը։

«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը թերթի հետ հարցազրույցում` միաժամանակ խոստովանելով, որ դեռ չգիտի, թե Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հողերի որ մասը Կիևը կխնդրի դրա դիմաց։ «Չգիտեմ, կտեսնենք, մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»,- ընդգծել է նա։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցությունների Մոսկվայի հետ, բայց ցանկանում է, որ Կիևը դրանց մասնակցի «ուժի դիրքից»։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ եթե ​​ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դադարեցվի աջակցությունն Ուկրաինային, ապա Եվրոպան միայնակ չի կարողանա լրացնել այդ բացը:

Ըստ նրա՝  երկրի անվտանգության համար չափազանց կարևոր է, որ ԱՄՆ ռազմական աջակցությունը շարունակվի։ Զելենսկին կրկնել է, որ պատրաստ է ամերիկյան ընկերություններին շահավետ պայմանագրեր առաջարկել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նաև ներդրումային արտոնություններ՝ փորձելով Թրամփին իր կողմը գրավել: