Թրամփի հայտարարած առավելագույն ճնշումը չի նպաստի ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններին. Մոհաջերանի

Թրամփի հայտարարած առավելագույն ճնշումը չի նպաստի ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններին. Մոհաջերանի


Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ն չի հասկանում դիվանագիտության լեզուն։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Բանակցությունները ենթադրում են պայմաններ, ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը որևէ կերպ չի նպաստում ամերիկյան կողմի հետ բանակցություններին, քանի որ նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է SNN հեռուստաալիքը։

Պատասխանելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր պատժամիջոցների մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը կանխատեսելի էր, և կառավարությունն ունի գործողությունների ծրագիր։

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է ակտիվացնել Վաշինգտոնի ջանքերը՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ Միևնույն ժամանակ Թրամփը հնարավոր է համարել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը և հայտարարել Թեհրանի հետ «գերազանց գործարք» կնքելու իր ցանկության մասին։