Եվրախորհրդարանը կոչ է արել բոյկոտել Վրաստանի ներկա իշխանություններին. DW

Եվրախորհրդարանը կոչ է արել բոյկոտել Վրաստանի ներկա իշխանություններին. DW


Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ երկրների կառավարություններին՝ ամենախիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով, որն է՛լ ավելի վատթարացել է այնտեղ 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո՝ հայտնում է DW-ն։

«Վրաստանը, որը ժամանակին եվրաատլանտյան ինտեգրման առաջատարն էր, ժողովրդավարությունից հետընթացի արագացված գործընթացում է, ինչի հետևանքով երկիրը կարող է շարժվել քաղաքական զարգացման բելառուսական ճանապարհով՝ ներկայիս ավտորիտար պետությունից անցնելով բռնապետական ռեժիմի»,- ասված է բանաձևում, որն ընդունվել է փետրվարի 13-ին Ստրասբուրգում:

Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության «անհապաղ և համապարփակ աուդիտ» իրականացնել, ինչը կարող է հանգեցնել «տնտեսական համագործակցության ու արտոնությունների պայմանական կասեցման, որոնք տրամադրվում են Թբիլիսիին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով:

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել 120 միլիոն եվրոն, որը նախատեսված է Վրաստանում պետական ​​նախագծերին աջակցությանը, փոխանցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին։