Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված որևէ համաձայնագիր. Զելենսկի

Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված որևէ համաձայնագիր. Զելենսկի


Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված որևէ համաձայնագիր՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
 
«Ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի, և Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի»,- հավելել է նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր հետ զրույցում «ոչ մի անգամ չի ասել, որ Եվրոպային բանակցային սեղանի շուրջ տեղ է պետք»:
 
Անդրադառնալով վերջին օրերին հնչող հայտարարություններին, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը դեռևս նպատակահարմար չէ, Զելենսկին նշել է՝ Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցը չի պատրաստվում հանել բանակցային օրակարգից:
 
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երբեք չի ցանկացել տեսնել Կիևը ՆԱՏՕ-ում: Նա նախազգուշացրել է՝ եթե Ուկրաինայի համար այլընտրանք չգտնեն, իր երկիրը ստիպված կլինի մեծացնել բանակը:
 
Մյունխենյան համաժողովի շրջանակում Զելենսկին նաև հայտարարել է, որ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ միայն երբ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ ընդհանուր պատկերացում և ծրագիր ունենա՝ ինչպես է դադարեցվելու պատերազմը: