Ուկրաինայի դաշնակիցներն այժմ աշխատում են անվտանգության երաշխիքների տարբերակների վրա, սակայն վերջնական որոշումը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը:
Նրա խոսքով՝ Մյունխենի համաժողովին իր մասնակցության պատճառներից մեկը դաշնակիցների հետ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկումն է: Դրանից հետո Քելոգը կվերադառնա ԱՄՆ և այդ գաղափարները կներկայացնի Թրամփին։
«Մենք պետք է նրան տարբերակներ տանք։ Ոչինչ չի կարելի մերժել։ Այսօր դեռ դիտարկվում են բոլոր տարբերակները: Կարևոր է, որ նախագահն ինքը դրա հիման վրա որոշում կայացնի»,- ասել է Քելոգը։