Թբիլիսիում տեղի է ունենալու Սերգո Փարաջանովի անվան մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես

Թբիլիսիում տեղի է ունենալու  Սերգո Փարաջանովի անվան մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդես

Սույն տարվա մարտի 10-ին ՀԿ Վիրահայերի Միության նախաձեռնությամբ, Թբիլիսիում  տեղի է ունենալու ավանդական Սերգո Փարաջանովի անվան մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը և մրցանակաբաշխությունը։

Մինչ այդ հայտարարված է մրցույթը, որին կարող են մասնակցել ինչպես Վրաստանի այնպես էլ Հայաստանի քաղաքացիները:

Մրցույթի Գործընկերնեէն են ՀՀ պետ համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը, Թբիլիսիի Ավագարանը, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետ համալսարանը, Վրաստանի Ապոլոն Քութաթելաձեի անվան գեղարվեստի ակադեմիան, Իլիայի անվան համալսարանը, ք. Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Վիրահայոց թեմը: Մրցույթի մասին տեղեկատվությունը կարող էք տեսնել հղումով: