Հռոմի Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակը, որ փետրվարի 14-ին բրոնխիտով հոսպիտալացվել էր Հռոմի հիվանդանոց, վատացել է, և բժիշկների պնդմամբ նա ստիպված է եղել չեղարկել չորեքշաբթի նախատեսված ընդունելությունը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությանը։
Հռոմի Պապի մոտ ախտորոշվել է շնչուղիների պոլիմիկրոբային վարակ, ինչի համար անհրաժեշտ է եղել փոխել նրա բուժման ծրագիրը: 88-ամյա քահանայապետը հիվանդանոցում կմնա անորոշ ժամանակով։ Ախտորոշման մասին հրապարակումից մի քանի ժամ առաջ Վատիկանն ընդգծել էր, որ խուճապի պատճառ չկա, փոխանցում է AFP-ն։ Հռոմի Պապին մոտ կանգնած՝ գործակալության աղբյուրը պնդում է, որ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը թուլացել է խիստ զբաղվածության պատճառով: