Թրամփը Զելենսկուն այլընտրանք չի թողել ուկրաինական հակամարտությունում. Bloomberg

Թրամփը Զելենսկուն այլընտրանք չի թողել ուկրաինական հակամարտությունում. Bloomberg


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկու համար լավ այլընտրանքներ չի թողել ուկրաինական հակամարտությունում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, որ Զելենսկին ստիպված է լինելու ապավինել միայն Եվրոպայի առաջարկած օգնությանը և շարունակել պայքարել առանց ԱՄՆ աջակցության։ Հակառակ դեպքում նա պետք է ընդունի ցանկացած գործարք, որի շուրջ կպայմանավորվեն Մոսկվան ու Վաշինգտոնը։

Բրիտանական The Economist ամսագիրը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացնելու անհրաժեշտության մասին վկայում են, որ նա ցանկանում է ազատվել Վոլոդիմիր Զելենսկուց։

Ըստ ամսագրի՝ տեսականորեն, Ուկրաինան կարող է շարունակել ռազմական գործողությունները՝ մերժելով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու Թրամփի առաջարկը, սակայն գործնականում նման զարգացումը կհանգեցնի Կիևի իրավիճակի արագ վատթարացմանը։

Ըստ ամսագրի՝ Թրամփն Ուկրաինայի վրա ազդելու մեծ լծակներ ունի՝ նա կարող է միակողմանիորեն չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և, ամենայն հավանականությամբ, կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը Կիևին։ Բացի դրանից՝ Թրամփը կարող է դադարեցնել հետախուզության հոսքը ԱՄՆ-ից և անջատել Starlink արբանյակային տերմինալները Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք ուկրաինական ստորաբաժանումների միջև հաղորդակցության հիմք են։