Ամերիկացիների 55 տոկոսը, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադրություն չի դարձնում երկրի ներքին խնդիրներին, 62 տոկոսի կարծիքով ԱՄՆ նախագահը ջանք չի գործադրում ամենօրյա ապրանքների գները նվազեցնելու հարցում: Այդ մասին վկայում է CNN հեռուստաալիքի համար SSRS ընկերության անցկացրած հարցումը:
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների կեսից ավելին էլ (54 տոկոս) հոռետեսորեն և վախով է վերաբերվում Թրամփի երկրորդ ժամկետի մնացած մասին, մինչդեռ 46 տոկոսը ոգևորված է կամ լավատես:
Հարցումն անցկացվել է փետրվարի 13-17-ը ավելի քան 1200 չափահաս ամերիկացիների շրջանում։ Հարցման վիճակագրական սխալի սահմանը կազմում է մոտ 3,1 տոկոսային կետ։