Վաշինգտոնը մտադիր Է Մոսկվայի հետ քննարկել ռուսական սառեցված ակտիվները. Ռուբիո

Վաշինգտոնը մտադիր Է Մոսկվայի հետ քննարկել ռուսական սառեցված ակտիվները. Ռուբիո


Ուկրաինայում իրավիճակը կարգավորվելու դեպքում ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել սառեցված ռուսական ակտիվների, ինչպես նաև դրանից տուժած ամերիկյան ընկերությունների հարցը, Breitbart News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ նման բանակցությունները հնարավոր կդառնան, երբ ուկրաինական հակամարտությունում ձեռք բերվի կայուն զինադադար:

Միաժամանակ նա նշել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։ Առաջնայինն այսօր Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքը կարգավորելն է: «Առաջին քայլը մեր դեսպանատներն աշխատեցնելն է։ Այս պահին Մոսկվայում մեր դեսպանատունը չի գործում»,- եզրափակել է պետքարտուղարը: