Թրամփը հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու համար «ոսկե քարտերի» ներդրման մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու համար «ոսկե քարտերի» ներդրման մասին


ԱՄՆ-ը հարուստ օտարերկրացիներին կվաճառի այսպես կոչված «ոսկե քարտեր», որոնց օգնությամբ նրանք Միացյալ Նահանգներում ապրելու և աշխատելու իրավունք կստանան, ճանապարհ կբացվի նաև ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար: Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հստակեցրել է, որ «ոսկե քարտի» արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը բացատրել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին։

Թրամփի խոսքով՝ «ոսկե քարտերի» վաճառքը կարող է սկսվել երկու շաբաթից։ Նա ակնկալում է, որ միլիոնավոր քարտեր կվաճառվեն, և բազմաթիվ մեծահարուստներ կգան ԱՄՆ։ «Իրավական տեսանկյունից դա միանգամայն օրինական է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը և չի բացառել, որ «ոսկե քարտեր» կվաճառվեն նաև ռուս օլիգարխներին։