Ստամբուլում ավարտվել է ռուս-ամերիկյան երկրորդ բանակցությունը. այն տևել է 6,5 ժամ

Ստամբուլում ավարտվել է ռուս-ամերիկյան երկրորդ բանակցությունը. այն տևել է 6,5 ժամ


Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները: Քնննարկման թեմաներից մեկը եղել է դեսպանատների աշխատանքի լիարժեք վերականգնումը։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:

Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Սակայն ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արդյունքների մասին տեղեկատվությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Կանադայում ՌԴ նախկին դեսպան, արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Նրա ամերիկյան գործընկերն է եղել պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

Հանդիպման նախօրեին Սերգեյ Լավրովն ասել է, որ հանդիպումից հետո պարզ կլինի, թե «որքան արագ և արդյունավետ» կարող են զարգանալ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ռուսական և ամերիկյան կողմերը նախատեսել են քննարկել դեսպանատների անձնակազմի թիվն ու վիզաների ձևակերպումը, ինչպես նաև դիվանագետների աշխատանքի համար անհրաժեշտ բանկային գործառնությունները: