ՄԱԿ-ը դադարեցրել է ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով

ՄԱԿ-ը դադարեցրել է ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով


Միավորված ազգերի կազմակերպությունը դադարեցրել է ֆինանսական աջակցության ծրագրերը տարբեր երկրների մի շարք շրջաններում՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
 
Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով: Աջակցությունը, մասնավորապես, ուղղվել է պատերազմից կամ բնական աղետներից տուժած անձանց, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ ոլորտների:
 
«Օրինակ՝ Ուկրաինայում 2024 թվականին հումանիտար նախաձեռնություններից օգտվել է 1 միլիոն մարդ»,- նշել է պաշտոնյան:
 
Գուտերեշը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։