Սերբիայում կրկին հակակառավարական ակցիաներ են: Հազարավոր ցուցարարներ պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել:
Դատախազությունն այդ գործով մեղադրանք է ներկայացրել 13 մարդու, սակայն ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրել են նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը և պայքարել կոռուպցիայի դեմ: Ավելի վաղ՝ ցույցերի ֆոնին, Սերբիայի վարչապետը հրաժարական էր ներկայացրել: