Հարկավոր է շարունակել Ուկրաինային աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը. Սթարմեր

Հարկավոր է շարունակել Ուկրաինային աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը. Սթարմեր


Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին և ռուս-ուկրաինական կարգավորման եվրոպական հնարավոր ծրագրին: Քիր Սթարմերի խոսքով՝ նախ հարկավոր է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը և մեծացնել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը:
 
«Պայմանավորվել ենք Կիևին 2,2 միլիարդի նոր վարկ տրամադրելու մասին, որը կփոխհատուցվի ռուսական սառեցված ակտիվների հաշվին», — մանրամասնել է պաշտոնյան:
 
Սթարմերի խոսքով` երկարաժամկետ խաղաղության ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
 
«Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ խոսքը վերաբերում է իր ապագային», — շեշտել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:
 
Նա շեշտել է պատերազմի ավարտից հետո էլ համատեղ ուժերով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու կարևորությունը:
 
«Ուկրաինացիների համար պատերազմը 3 տարի առաջ չի սկսվել։ Նրանք Պուտինի հետ նախկինում էլ պայմանագրեր են կնքել։ Չենք կարող կրկին թույլ համաձայնագիր ընդունել», — հավելել է Սթարմերը: