ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին սպառնացել է ներմուծման մաքսատուրքերի նոր բարձրացումով, եթե Կանադան մաքսատուրքեր սահմանի ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ։
«Խնդրում եմ բացատրեք Կանադայի նահանգապետ Թրյուդոյին, որ երբ նա պատասխան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի հանդեպ, մեր մաքսատուրքերը անմիջապես հայելային կբարձրանան նույն չափով»,- գրել է նա իր Truth Social հարթակում՝ հերթական անգամ հարևան երկրի վարչապետին նահանգապետ անվանելով:
Ավելի վաղ Թրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված է եղել ուժի մեջ մտած ամերիկյան մաքսատուրքերին, արձագանքել է Դոնալդ Թրամփի նախաձեռնության: «ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի՝ իր ամենամոտ գործընկերոջ ու դաշնակցի դեմ։ Միևնույն ժամանակ նրանք խոսում են Ռուսաստանի հետ դրական համագործակցության մասին՝ խաղաղեցնելով ստախոս բռնապետ-մարդասպան Պուտինին»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։
Անձամբ դիմելով ԱՄՆ նախագահին՝ Թրյուդոն ասել է. «Դոնալդ, թեև դու շատ խելացի տղա ես, բայց սա հիմարություն է»։