ԿՀՎ տնօրենը հնարավոր է համարել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման արագ վերսկսումը

ԿՀՎ տնօրենը հնարավոր է համարել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման արագ վերսկսումը


ԱՄՆ-ն շուտով կարող է վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումն ու ռազմական օգնությունը Կիևին, ասել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Fox Business-ին։

«Կարծում եմ՝ հետախուզության և պաշտպանական աջակցության հարցում տեղի ունեցած դադարը շուտով կվերանա»,- ասել է նա։

ԿՀՎ տնօրենը պարզաբանել է, որ պաշտպանական օգնության դադարեցումը և հետախուզական տվյալների տրամադրումը թույլ են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճշտել՝ արդյոք Վոլոդիմիր Զելենսկին հավատարի՞մ է խաղաղությանը:

Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել հեռահար զինատեսակներով ռուսական տարածքի խորքը հարվածելու համար: Այդ մասին հայտնել է Sky News-ը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Ուկրաինայի զինված ուժերի հետ տեղեկություններ փոխանակել անմիջական մարտական ​​գոտում ռուսական բանակի վրա հարձակումների համար։