Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի պարտավորությունները պահպանվում են. Տասմագամբետով

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի պարտավորությունները պահպանվում են. Տասմագամբետով


Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լինել ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցը, երկրի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները պահպանվում են՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Известия թերթին տված հարցազրույցում: Նա հավելել է՝ Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանվում են:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ Երևանից ազդանշաններին, փոխհարաբերությունների ձևաչափը չի փոխվել, այն մնում է նույնը»,- նշել է պաշտոնյան:

Տասմագամբետովն անդրադարձել է Ուկրաինայում իրավիճակին, նշել՝ Ուկրաինա եվրոպական զորքերի հնարավոր ուղարկումը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար։ Նա հավելել է, որ նման իրավիճակում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի արձագանքել:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ եվրոպական երկրների բնակչությունը հոգնել է տնտեսության և սոցիալական ոլորտում աճող բացասական երևույթներից և դժվար թե հավանություն տա իրենց կառավարությունների նման որոշմանը։