Ուկրաինայի նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ շուտով կկայանա Կիևի և Վաշինգտոնի թիմերի հանդիպումը:
Անդրիյ Երմակի խոսքով՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել Մայք Ուոլցի հետ, քննարկել արդար և կայուն խաղաղությանն ուղղված քայլերը։
«Անդրադարձել ենք Ուկրաինա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների համատեքստում դիրքորոշումների համակարգմանը»,- մանրամասնել է Երմակը։