Լավրովը Մակրոնի ուղերձը որակել է «նյարդային և ագրեսիվ»

Լավրովը Մակրոնի ուղերձը որակել է «նյարդային և ագրեսիվ»


Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Էմանուել Մակրոնի ուղերձը, այն որակել «նյարդային և ագրեսիվ»:
 
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Փարիզիի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար: Լավրովը անհեթեթ է համարել Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ պատերազմ նախապատրաստելու մեղադրանքները:
 
Նա մեկնաբանել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը, ընդգծել՝ դա անընդունելի է:
 
«Դա Ռուսաստանի համար նույնն է, ինչ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դաշինքի անմիջական մասնակցությունը հակամարտությանը»,- հավելել է Լավրովը։ 
 
Ռուս դիվանագետը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը կարող է նպաստել հակամարտության դադարեցմանը: Նա շեշտել է՝ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը:
 
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր՝ չի հավատում, որ Ռուսաստանը կանգ կառնի Ուկրաինայում, և որ չի կարելի վստահել Ռուսաստանի հետ համաձայնություններին։