Ուկրաինայում կարգավորումը պետք է համապատասխանի Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին

Ուկրաինայում կարգավորումը պետք է համապատասխանի Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին


Ռուսաստանին անհրաժեշտ են Ուկրաինայում կարգավորման այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն ՌԴ-ի կայուն զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Մենք պետք է մեզ համար խաղաղության այնպիսի տարբերակ ընտրենք, որը մեզ կբավարարի, և որը պատմական երկարատև հեռանկարով կապահովի մեր երկրի անդորրը։ Մեզ ուրիշներից ոչինչ պետք չէ, բայց մերը չենք տա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Ավելի վաղ Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գնահատականներին։ Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցողը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հակամարտությունն է: