Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտասահմանյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութինի և բրիտանացի այլ գործընկերների հետ:
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հաղորդմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:
Հաջիևը հանդիպում է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ:
«Հանդիպմանը արդյունավետ քննարկումներ են անցկացվել ադրբեջանա-բրիտանական երկկողմ գործընկերության ամրապնդման հարցերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասված է դեսպանի X-ի միկրոբլոգում: