Պուտինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին պարգևատրել է Բարեկամության շքանշանով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային:

Հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:

Սահիբա Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2020 թվականից, 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում: