Կոբախիձեն և Գաֆարովան ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը

Կոբախիձեն և Գաֆարովան ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, համատեղ տարածաշրջանային ծրագրերն ու տնտեսական համագործակցության հարցերը։

Ընդգծվել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը։ Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և բարօրության ապահովմանը։