Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսի տակ մնացած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանը․ Իսպանիայի ԱԳ նախարար

Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսի տակ մնացած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանը․ Իսպանիայի ԱԳ նախարար


Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն X-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել․

«Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսի տակ մնացած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար: Իսպանիայի ԱԳՆ հրատապ օգնության բաժինը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»: