Ուրախ էի ականատես լինել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության կարևոր աշխատանքին և հանդիպել այդ առաքելության հոլանդացի գործընկերների հետ: Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը:
«Նրանց ներդրումը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է: Նրանք վստահություն են ստեղծում տեղական համայնքների միջև: Իմ երախտագիտությունն եմ հայտնում առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին և նրա թիմին՝ այս առաքելության ստեղծման գործում իրենց նորարարական աշխատանքի համար»,- նշել է պաշտոնյան:
Glad to witness firsthand the important work of @EUmARMENIA and to meet Dutch colleagues at this mission. Their contribution to fostering stability and security in the region is invaluable, building trust among local communities. 1/2 pic.twitter.com/ryyc6n36Y8
— Caspar Veldkamp (@ministerBZ) March 12, 2025