Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է

Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, իսկ առաջիկայում նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Միաժամանակ հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման վերաբերյալ։ Արդյունքում, հայկական բարձրորակ ձկնարտադրանքը նույնպես շուտով հասանելի…

Read More
Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

Հայաստանի և Վրաստանի սահմանային համագործակցությունն ու անցակետերում կուտակումների կանխարգելումը՝ քննարկման օրակարգում

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանային կառավարման ոլորտին։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Վրաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային ակտիվ սեզոնի ընթացքում առաջացող մեծ հոսքերին և դրանց հետևանքով առաջացող…

Read More
Թբիլիսիում քննարկվել են Հայաստանից Վրաստան արտահանման նոր հնարավորություններ

Թբիլիսիում քննարկվել են Հայաստանից Վրաստան արտահանման նոր հնարավորություններ

Հուլիսի 16-ին Թբիլիսիի «Courtyard by Marriott» հյուրանոցում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում, որը նվիրված էր Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորություններին, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու գործարար կապերի զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խոշորագույն մեծածախ և…

Read More

Վրաստանի ներքին գործերի Նախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը և ընդգծել երկու…

Read More
ՀՀ դեսպանն ու Վրաստանի եկամուտների ծառայության նոր ղեկավարը քննարկել են առևտրատնտեսական և մաքսային համագործակցության հարցեր

ՀՀ դեսպանն ու Վրաստանի եկամուտների ծառայության նոր ղեկավարը քննարկել են առևտրատնտեսական և մաքսային համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև մաքսային ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ ուղղված տնտեսական կապերի խորացմանը և սահմանային…

Read More
Թբիլիսիում կայացել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի 19-րդ առաջնության մրցանակաբաշխությունը

Թբիլիսիում կայացել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի 19-րդ առաջնության մրցանակաբաշխությունը

Թբիլիսիի Ազգային պալատում Շախմատի ակումբի և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ կազմակերպմամբ տեղի է ունեցել աշխարհի կրկնակի չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվան 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, ով մրցանակ է հանձնել մինչև 12 տարեկանների խմբի հաղթողին։ Մրցաշարի կազմակերպիչ, գրոսմայստեր Նանա Ալեքսանդրիայի խոսքով՝ հենց այս տարիքային խմբի…

Read More
Մեդիա-Վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանում է «Նախ և առաջ Վրաստանը» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, քաղաքական փորձագետ Վիկտոր Ղիփիանին

Մեդիա-Վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանում է «Նախ և առաջ Վրաստանը» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, քաղաքական փորձագետ Վիկտոր Ղիփիանին

— Պարոն Ղիփիանի, ինչպե՞ս եք գնահատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործարկումը և որքանո՞վ է իրատեսական Հայաստանի ներգրավումը դրանում՝ Վրաստանի և Թուրքիայի հրավերի հիման վրա։ — Ընդհանուր առմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործարկումը կարելի է շատ դրական իրադարձություն համարել տարածաշրջանի համար, քանի որ այն հերթական քայլն է տարածաշրջանի սուբյեկտայնության և ինքնուրույնության բարձրացման ուղղությամբ։ Հարավային Կովկասը երկար տարիներ, կարելի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Նորին Սրբությանը՝ մաղթելով երկարամյա, խաղաղ և առողջ ծառայություն՝ ի բարօրություն Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու և վրաց ժողովրդի։ Աշոտ Սմբատյանը համոզմունք է…

Read More

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները հանդիսանում են երկկողմ համագործակցության ամուր հիմք և նպաստում են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակական զարգացմանը։ Նամակում ընդգծվել է նաև երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերության կարևորությունը…

Read More
«Gyumri Art Week»-ն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Թբիլիսիում «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին

«Gyumri Art Week»-ն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Թբիլիսիում «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին

Մայիսի 21–24-ը Թբիլիսիում անցկացված «Tbilisi Art Fair» արդի արվեստի ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել են «Gyumri Art Week» փառատոնը ներկայացնող արվեստագետները։ Հայկական տաղավարում ներկայացվել են արվեստագետներ Կամո Նիգարյան, Վազգեն Փահլավունի Թադևոսյան, Սամվել Սաղաթելյան, Հայդուկ Սմբատյան, Նարեկ Հայրապետյան, Լիզա Օլշանսկայա, Վահագն Ղուկասյան, Գուրգեն Գինոսյան և Սարգիս Հովհաննիսյան։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան հանդիպում է ունեցել Վրաստանի նորանշանակ ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ ընդգծելով երկկողմ փոխգործակցության կարևորությունը։ Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քութայիսի քաղաքապետին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քութայիսի քաղաքապետին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան այց է կատարել Քութայիսի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հարցերը, ինչպես նաև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության զարգացման վերաբերյալ։ Զրուցակիցներն ընդգծել են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ երկկողմ կապերի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանիին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանիին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Կախիանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերություններին, ընդգծել փոխադարձ համագործակցության կարևորությունը և քննարկել հետագա համագործակցության զարգացման հեռանկարները։

Read More
Վրաստանի  ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյան միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հայ գործընկերը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն շարունակել աշխատանքը կողմերի միջև առկա գործընկերության հետագա…

Read More

Վրաստանի և Հայաստանի փաստաբանական ասոցիացիաների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Վրաստանի և Հայաստանի փաստաբանական ասոցիացիաների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրակլի Կանդաշվիլիի Հայաստան կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնել է Վրաստանի փաստաբանական ասոցիացիան: Ըստ նրանց՝ հուշագիրը ներառում է մասնագիտական ​​փորձի փոխանակում, փաստաբանական գործունեությանը վերաբերող իրավական ակտերի և մասնագիտական ​​չափորոշիչների փոխանակում, ինչպես նաև համատեղ կոնֆերանսների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում: «ՀՀ փաստաբանական ասոցիացիայի նախագահի հրավերով Վրաստանի փաստաբանական…

Read More
Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ավարտի հարցը օրակարգում է, և մենք արդեն համաձայնությունների ենք հասել մեր վրացի գործընկերների հետ — Նիկոլ Փաշինյան

Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ավարտի հարցը օրակարգում է, և մենք արդեն համաձայնությունների ենք հասել մեր վրացի գործընկերների հետ — Նիկոլ Փաշինյան

Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ավարտի հարցը օրակարգում է, — հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մոտ ապագայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, և օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ավարտը։ «Իհարկե, մոտ ապագայում մենք կշարունակենք և կավարտենք ՀՀ-ի և Ադրբեջանի…

Read More
Ապրիլի 24-ը Թբիլիսիում

Ապրիլի 24-ը Թբիլիսիում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։ ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։ Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։…

Read More
Կախեթին հյուրընկալում է հայ-վրացական  երիտասարդական ճամբարի մասնակիցներին

Կախեթին հյուրընկալում է հայ-վրացական  երիտասարդական ճամբարի մասնակիցներին

Կախեթին հյուրընկալում է հայ-վրացական  երիտասարդական ճամբարի մասնակիցներին։ Բացման արարողությանը ներկա էին Կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդական գործակալության ղեկավարի պաշտոնակատար Վախթանգ Բաակաշվիլին և Կախեթիի մարզում պետական ​​լիազոր Պլատոն Կալմախելիձեն։ Ճամբարը կազմակերպվում է Երիտասարդական գործակալության կողմից և նպատակ ունի խորացնել երկու երկրների երիտասարդների…

Read More

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց։ Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ գործընկերոջը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նախարարների կաբինետի անդամների հետ միասին։ «Այցի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ Վրաստանի և ՀՀ վարչապետների համանախագահությամբ։ ՀՀ վարչապետը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում՝ կառավարական…

Read More

Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել են Վրաստան։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ՀՀ վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը։ Կկայանա նաև Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը,…

Read More
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նախարար Քվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։ Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝…

Read More

Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղություն և ներքաղաքական կայունություն-Վահագն Խաչատուրյանը Վրաստան այցի ժամանակ

Մենք անում ենք ամեն ինչ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար։ Վստահ եղեք, որ հայկական կողմի վերաբերմունքում և մոտեցումներում որևէ փոփոխություն չի լինի,- այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ անձնական հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանի և Հայաստանի ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը։ «Շատ շնորհակալություն…

Read More

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով-Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով՝ տարբեր ոլորտներում, — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունները շատ սերտ համագործակցություն ունեն, և երկրների միջև առկա հարաբերությունների դինամիկան…

Read More

Հայաստանի Հանրապետության նախագահը Վրաստան է այցելելու

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը այցելելու է Վրաստան: Նոյեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Վրաստանի նախագահական պալատում կկայանա ՀՀ նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը: Ժամը 15:30-ին կկայանա Վահագն Խաչատրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը:

Read More
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին այցելեցին Թբիլիսիի Արդարադատության տուն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին այցելեցին Թբիլիսիի Արդարադատության տուն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին Թբիլիսիի Արդարադատության տանը ծանոթացավ պետական ​​ծառայությունների մատուցման վրացական մոդելին։ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներին Արդարադատության տանը հյուրընկալեցին արդարադատության փոխնախարար Լանա Մորգոշիան և Արդարադատության տան նախագահ Վախթանգ Ժվանիան։ Հյուրերին ներկայացվեց Արդարադատության տան հայեցակարգը և տեղեկատվություն Արդարադատության տան կողմից ամեն օր մատուցվող մոտ 500 ծառայությունների մասին։ Պատվիրակության անդամները ծանոթացան նաև Պետական…

Read More
ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այցի շրջանակներում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հանդիպումը։ «Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։ Մենք նաև քննարկեցինք մեր գործընկերների հետ համագործակցությունը, Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունն ու…

Read More

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

2025 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Կքննարկվեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի…

Read More

Վրաստանի Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է հայ քաղաքացիներին Սուրբ Աստվածածնի ծննդյան առթիվ

Վրաստանի Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմին և ծխական համայնքներին, ինչպես նաև Վրաստանի հայ քաղաքացիներին Սուրբ Աստվածածնի ծննդյան առթիվ։ Կրոնական հարցերի պետական ​​գործակալության տվյալներով՝ Հայ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը։ «Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը։ Աստվածածինը ծնվել է Նազարեթում։ Մարիամը ընտրյալն էր, որին…

Read More
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

Read More
Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Երևանում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը

Մայիսի 6-ին Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝…

Read More