Եվրապատգամավորները դատապարտել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի ու Մոսկվայի քննադատությունները 28.06.2024 . Տարածաշրջան
Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի բացասական արձագանքին ու քննադատություններին։ Պատգամավորներն ընդգծել են, որ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված և մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է՝ փոխանցում է «Արմենպրեսը»։ «Ռուսաստանի ու Ադրբեջանի ռեժիմների կողմից Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինս Հարավային…
