Կոբախիձեն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ

Կոբախիձեն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Ընդգծվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։

Read More
Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Եվրամիությունը անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի շրջանակում անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Եվրամիությունը պարտավորվել է կանխատեսելի, երկարաժամկետ և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Դա ներառում է, 50 մլրդ եվրոյի աջակցություն, որը նախատեսված է ԵՄ-ի բյուջեում՝ առաջիկա 4 տարիներին Ukraine Facility ծրագրի շրջանակներում։ Բացի դրանից՝ կողմերը պետք է կենտրոնանան Ուկրաինային ռազմական տեխնիկայի…

Read More
Բոլիվիայում հեղաշրջման փորձը ձախողվել է

Բոլիվիայում հեղաշրջման փորձը ձախողվել է

Բոլիվիայի փաստացի մայրաքաղաքը հանդիսացող Լա Պաս քաղաքի Մուրիլյո հրապարակում, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը, զինվորականների կուտակումներ են եղել: Հրապարակ է բերվել Հատուկ տեխնիկա։ Զինվորականները գեներալ Խուան Խոսե Սունիգայի գլխավորությամբ, որն ավելի վաղ հեռացվել էր բանակի հրամանատարի պաշտոնից, փորձել են զրահափոխադրիչի միջոցով ներխուժել նախագահական պալատ: Բոլիվիայի ղեկավար Լուիս Արսեն կոչ է արել պահպանել ժողովրդավարությունը և տեղի…

Read More
Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար․ Բաղերի Քանի

Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար․ Բաղերի Քանի

Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է բարիդրացիական քաղաքականության առաջմղման համար: Բաղերի Քանին այդ հանդիպումը որակել է արդյունավետ և կառուցողական: «Թեհրանն ու Բաքուն կարող են խորացնել համագործակցությունը, քանի որ շատ ընդհանրություններ ունեն»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Read More
Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել

Կոմիի Հանրապետությունում գնացքի վթարից հետո արտակարգ դրություն է սահմանվել

Կոմիի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով արտակարգ դրություն է սահմանվել։ Երեկ Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի տասնչորս վագոններից ինը դուրս են եկել գծերից: Կոմիի նահանգապետի տվյալով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: Կողաշրջված վագոններից մեկի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Կան վիրավորներ․ նրանց թիվը չի հստակեցվում։ Նախնական տվյալով՝ ինը վագոնի վթարի պատճառ…

Read More
ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ լուծելու համար․ Միլլեր

ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ լուծելու համար․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։ «Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը: Պետքարտուղարի օգնականը այսօր մեկնում է Բաքու։…

Read More
Պետքարտուղար Բլինքենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը

Պետքարտուղար Բլինքենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը

Պետքարտուղար Բլինքենը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որտեղ ամփոփվել է կրոնական ազատության հետ կապված իրավիճակը մոտ 200 երկրում և տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Զեկույցը նաև ներկայացնում է Միացյալ Նահանգների կողմից կրոնական ազատության խթանման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։ Զեկույցի Հայաստանին վերաբերող բաժինը՝ այստեղ։

Read More
Բոլիվիայում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի մոտ․ հաղորդվում է հեղաշրջման փորձի մասին

Բոլիվիայում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի մոտ․ հաղորդվում է հեղաշրջման փորձի մասին

Բոլիվիայի կառավարության նստավայր մայրաքաղաք Լա-Պասում զինվորականները հավաքվել են կառավարության շենքի առջև։ Երկրի բանակի նախկին հրամանատար Խուան Խոսե Սունյիգան հայտարարել է «հայրենիքը վերադարձնելու» մտադրության մասին։ Բոլիվիական բանակի ստորաբաժանումներն ուժով ներխուժում են շենք։ Տեղեկություններ կան նաև, որ զրահամեքենա է մուտք գործել նախագահական պալատի տարածք։ Բոլիվիայի կառավարության և խորհրդարանի շենքում աշխատող քաղաքացիները տարհանվել են։ Նշենք, որ բանակի նախկին…

Read More
Ռուսաստանը դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում

Ռուսաստանը դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը դատապարտել է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ: Ավելի վաղ Սերբիայի վարչապետ Միլոշ Վուկչևիչը հայտարարել էր, որ սերբական ընկերություններին արգելված չէ զինամթերք վաճառել երրորդ երկրներին: «Ես չեմ ցանկանում արգելել ընկերություններին վաճառել մեր արկերը Իսպանիային, Չեխիային, ԱՄՆ-ին, Ադրբեջանին, ԱՄԷ-ին, քանի որ դա արգելված չէ»,- նշել է…

Read More
ԵՄ-ում համաձայնեցրել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ-ում համաձայնեցրել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները

Չորեքշաբթի Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի հարցում, հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել է, որ Բելառուսի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները վերաբերում են երկակի նշանակության ապրանքներին, ինչպիսիք են չիպերը՝ կենցաղային էլեկտրոնիկայի արտադրության համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև ռազմական արտադրանքի ու բարձր տեխնոլոգիական ապրանքների դեմ։ Ըստ…

Read More
Սեուլի մերձակայքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկների պատճառով

Սեուլի մերձակայքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Հյուսիսային Կորեայից աղբ տեղափոխող օդապարիկների պատճառով

Չորեքշաբթի Հարավային Կորեայի Ինչհոնի միջազգային օդանավակայանը ժամանակավորապետ դադարեցրել է աշխատանքը՝ տարածքում աղբատար օդապարիկների հայտնաբերման պատճառով, որոնք թռել էին ԿԺԴՀ-ից, գրում է The Guardian-ը։ Աղբյուրը նշում է, որ նման միջադեպերն Ինչհոնի օդանավակայանում առաջին անգամ չեն։ Այն գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից ընդամենը 40 կմ հեռու։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի հարավ բաց է թողնվել…

Read More
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը կարճվել է: Նրան սպառնում էր 175 տարվա ազատազրկում: CNN-ը գրում է, որ Ասանժի ազատ արձակումը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ գործարքի շրջանակում: Դատարանում Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մասին օրենքը խախտելու, ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող տեղեկություն ստանալու և տարածելու համար: Դատավորն Ասանժին դատապարտել է…

Read More
Կիևն ու Մոսկվան 90-ական ռազմագերի են փոխանակել

Կիևն ու Մոսկվան 90-ական ռազմագերի են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ՝ կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 90 մարդու, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Նախորդ անգամ Մոսկվան և Կիևը գերիներին փոխանակել էին մայիսի 31-ին։ Այդ ժամանակ երկու կողմը վերադարձրել էր 75 գերու: Նույն օրը ռուսական կողմին է հանձնվել 45 զինվորի աճյուն, իսկ 212-ը՝ ուկրաինական կողմին: Փետրվարին…

Read More
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է Պենտագոնը։ Քննարկվել է Ուկրաինայի հարցը, Օսթինն ընդգծել է ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև հաղորդակցության պահպանման կարևորությունը։ Հեռախոսազրույցը, Պենտագոնի հաղորդմամբ, տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «ԱՄՆ-ն մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ոչ հիմա, ոչ ապագայում»,- հայտնել են…

Read More
Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին

Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին

Լյուքսեմբուրգում այսօր պաշտոնապես մեկնարկել են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրանց առաջին փուլը կողմերի միջկառավարական համաժողովն է, որին ժամանել է 13 հոգուց բաղկացած ուկրաինական պատվիրակությունը։ Այն գլխավորում է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Եվրամիությունից համաժողովին մասնակցում են բոլոր 27 երկրների ԱԳ նախարարները, պատվիրակությունը ղեկավարում է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի…

Read More
Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը:   Ըստ հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը և Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակում իրականացվող աշխատանքները: Օրակարգում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ներկայիս վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները:   Բայրամովը հերթական անգամ…

Read More
ԵՄ-ն խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար․ Ստանո

ԵՄ-ն խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար․ Ստանո

Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան՝ փոխանցում է «Արմենպրես»-ը։ Պաշտոնյան վերահաստատել է ԵՄ …

Read More
Բանակցություններից հետո Կիևն ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ անդամակցությունից․ Կուլեբա

Բանակցություններից հետո Կիևն ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ անդամակցությունից․ Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան անդրադարձել է Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ բանակցություններից հետո Կիևն ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամի կարգավիճակ ստանալուց: Ըստ Կուլեբայի՝ այդ քայլերն են Եվրահանձնաժողովի եզրակացությունը բանակցությունների հաջող ավարտի ու անդամակցության չափանիշներին Ուկրաինայի համապատասխանության վերաբերյալ, ԵՄ-ին անդամակցության մասին համաձայնագիր ստորագրելու որոշում և ԵՄ…

Read More
Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները

Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները

ԱՄՆ պետքարտուղարության խոնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների: Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ և ջանքեր է գործադրում՝ լուծելու երկրների միջև առկա խնդիրները:   Նա մեկնաբանել է Գազայի հատվածի շուրջ իրավիճակը: Միլլերի խոսքով՝ ամերիկյան կողմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը:…

Read More
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության առաջին տրանշը, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների միջոցներից: Գումարը Կիև է ուղարկվելու Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով: Հունգարիան նախկինում արգելափակել էր միջոցների փոխանցումը, սակայն Եվրախորհրդի իրավաբանական ծառայությունը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող դադարեցնել վճարումները, քանի որ ձեռնպահ է մնացել…

Read More
Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Ռումինիայում «Միխեյ Կոգալնիչանու» ավիաբազան շուտով կվերածվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազայի, նույնիսկ ավելի մեծ, քան Գերմանիայի «Ռամշտայնը», գրում է BBC-ն: Վայրն այդպես է կոչվել մոտակա գյուղի անունով, որն իր հերթին անվանվել է 19-րդ դարի ազատական ​​քաղաքական գործիչ Միխայիլ Կոգալնիչանուի անունով։ Ռազմաբազան շուտով կհյուրընկալի ռումինական F-16-ների էսկադրիլիան, որոնք վերջերս են գնել Նորվեգիայից, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչու…

Read More
Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Երկուշաբթի Սևաստոպոլում և Ղրիմում սգո օր է հայտարարվել՝ ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Սևաստոպոլում նաև արտակարգ դրություն է մտցվել ուկրաինական հրետակոծության պատճառով։ Հրամանը կայացրել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի կիրակնօրյա հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժել է 151 մարդ, 82-ը՝ հոսպիտալացվել: Ռուսաստանի…

Read More
Երուսաղեմի եկեղեցիները դեմ են քաղաքային հարկի որոշմանը

Երուսաղեմի եկեղեցիները դեմ են քաղաքային հարկի որոշմանը

Երուսաղեմի տարբեր քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներ միավորվել են՝ ընդդիմանալով Երուսաղեմի քաղաքապետարանի՝ եկեղեցական գույքի համար համայնքային տուրքեր սահմանելու որոշմանը: Կիրակի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ առաջնորդները խոր մտահոգություն են հայտնել քաղաքապետարանի քայլի առնչությամբ, որը, ըստ նրանց, հակասում է եկեղեցիների և քաղաքացիական իշխանությունների միջև դարավոր պատմական պայմանավորվածություններին: «Մենք հայտարարում ենք, որ նման միջոցը և՛…

Read More
ԱՄՆ-ը զգուշացրել է Իսրայելին` Լիբանան հնարավոր ներխուժման կապակցությամբ

ԱՄՆ-ը զգուշացրել է Իսրայելին` Լիբանան հնարավոր ներխուժման կապակցությամբ

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը նախազգուշացրել է, որ Իսրայելի ներխուժումը Լիբանան՝ կապված «Հեզբոլլահ» շարժման գործողությունների հետ, կարող է առաջացնել Իրանի ընդդիմությունը և վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, գրում է The Hill թերթը։ «Հեզբոլլահն» ավելի ունակ է, քան ՀԱՄԱՍ-ը՝ հրթիռների քանակով, ընդհանուր հնարավորություններով։ Կարծում եմ, որ Իրանը հակված կլինի ավելի մեծ…

Read More
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի: Նախնական տվյալով՝ նրանց թվում է անվտանգության 15 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է 44 մարդ, որից 37-ը՝ իրավապահ մարմինների աշխատակից։ Կիրակի երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։…

Read More
Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչություններին որդիների հնարավոր մասնակցության կապակցությամբ

Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչություններին որդիների հնարավոր մասնակցության կապակցությամբ

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է: Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին: Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին: Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում…

Read More
Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել

Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել

Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնել էինք 2 զինյալի ոչնչացման մասին: «Այս պահի տվյալներով՝ Մախաչկալայում իրավապահները ոչնչացրել են 4 զինյալի»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան: Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ…

Read More
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի…

Read More
Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ողջունել է Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը, նշել՝ դա համարձակ որոշում է: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ռուշդին էլ կոչ է արել բոլոր երկրներին՝ որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինի Պետությունը:

Read More
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ դա որակելով կարևոր քայլ, որը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին: Կազմակերպությունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, ճանաչել այն և աջակցել ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության նրա իրավունքին:

Read More