Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին

Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի մտադրությունը: Այդ մասին ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգության համար ոչ մի սպառնալիք չկա: Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ Կիևի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացիներս հպարտանում ենք պատմության մեջ և այսօրվա իրականությունում կնոջ դերով, քաղաքական կյանքի և պետականության զարգացման գործում ունեցած ներդրումով

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրացիներս հպարտանում ենք պատմության մեջ և այսօրվա իրականությունում կնոջ դերով, քաղաքական կյանքի և պետականության զարգացման գործում ունեցած ներդրումով

Վրացիներս արդարացիորեն հպարտանում ենք մեր պատմության մեջ և մեր օրերում կանանց եզակի և առանձնահատուկ դերով, նրանց ավանդով մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, քաղաքական կյանքի և ընդհանրապես պետականության զարգացման գործում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր համաժողովում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Թամարի դարաշրջանը, իսկ հետո՝ Վրաստանի Առաջին Հանրապետությունը աշխարհում առաջիններից մեկն էր, որը…

Read More
Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին

Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին։   Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։   Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Ոստիկանությունից…

Read More
Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի դեպի եվրաինտեգրում. Շոլց

Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի դեպի եվրաինտեգրում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի եվրաինտեգրման ճանապարհին, սակայն կառույցին անդամակցելու հստակ չափանիշներ կան, որոնք պետք է պահպանվեն: «Կան Եվրամիությանն անդամակցելու հստակ չափանիշներ՝ կայուն ժողովրդավարություն, օրենքի գերակայության երաշխիք և գործող սոցիալական շուկայական տնտեսություն։ Այդ համակարգը կիրառվում է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ վերջերս Արևմտյան Բալկանների երկրներին…

Read More
ԱՄՆ-ն և ԱՍԵԱՆ-ը հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորության մասին
		14.05.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն և ԱՍԵԱՆ-ը հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորության մասին 14.05.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: «Ուկրաինայի, ինչպես և բոլոր երկրների նկատմամբ, մենք շարունակում ենք ընդգծել ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»,- նշված է փաստաթղթում: Կողմերը շեշտել են նաև խնդրի խաղաղ կարգավորման և Ուկրաինային…

Read More
ԱՄՆ-ը չի փոխի Եվրոպայում իր մշտական ներկայության ուժերի թիվը. Պենտագոն

ԱՄՆ-ը չի փոխի Եվրոպայում իր մշտական ներկայության ուժերի թիվը. Պենտագոն

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին Եվրոպայում ԱՄՆ մշտական ռազմական ներկայության թվաքանակի փոփոխություն մոտ ապագայում չի սպասվում՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է առաջիկա ամիսներին ռոտացիայի շրջանակներում Եվրոպայում տեղակայել ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայողների: Քիրբին ընդգծել է, որ նրանք չեն…

Read More
Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցը. Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ այն վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր ի պատասխան Բաքվի առաջարկի: Տեքստի բնագիրը ռուսերեն է, Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ոչ պաշտոնական թարգմանությունը: Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և…

Read More
Հաբեքը նշել է, թե որ դեպքում Գերմանիան կարող է մնալ առանց ռուսական գազի

Հաբեքը նշել է, թե որ դեպքում Գերմանիան կարող է մնալ առանց ռուսական գազի

Առաջիկա ձմեռը Գերմանիան կարող է անցկացնել առանց ռուսական գազի մատակարարման՝ էներգիայի զգալի խնայողության և գազապահեստարանները լցված լինելու դեպքում՝ Wirtschafts Woche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: Նա կարծիք է հայտնել, որ արդյունաբերությունը և անհատները կարող են 10%-ով կրճատել էներգիայի սպառումը՝ չհայտնվելով «աղետալի վիճակում»: «Եթե տարեվերջին մենք ամբողջական պահեստարաններ ունենանք, եթե…

Read More
Ռուսները զորքերը դուրս են բերում Խարկովից. Ուկրաինայի Գլխավոր շտաբ
		14.05.2022 . Ռուսաստան

Ռուսները զորքերը դուրս են բերում Խարկովից. Ուկրաինայի Գլխավոր շտաբ 14.05.2022 . Ռուսաստան

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսները դուրս են բերում զորքերը Խարկովից։  «Խարկովի ուղղությամբ հակառակորդը ակտիվ մարտական ​​գործողություններ չի իրականացրել։ Նրա հիմնական ջանքերն են եղել Խարկով քաղաքից զորքերի դուրսբերումն ապահովելը, գրավյալ դիրքերը և մատակարարման ուղիները պահպանելը»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի ամենօրյա զեկույցում։  չկարողացավ գրավել Ուկրաինայի մայրաքաղաքը և փոխել իշխանությունը, ուստի փոխեց իր սկզբնական ռազմավարությունը…

Read More
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը վտանգավոր է․ Լավրով

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը վտանգավոր է․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վտանգավոր է համարում Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։ Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո Լավրովը նշել է․ «Պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն կառուցողական և տնտեսական հարթակից վերածվել է ռազմատենչ խաղացողի։ Եվրամիությունը շարժվում է ՆԱՏՕ-ի հետքերով»։ Նրա խոսքով՝ հակառակ Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարություններին՝ Մոսկվայի հետ…

Read More
Ֆինլանդիայի նախագահը որոշել է զանգահարել Պուտինին և բացատրել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունը

Ֆինլանդիայի նախագահը որոշել է զանգահարել Պուտինին և բացատրել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ասել է, որ մտադիր է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ և նախատեսում է զանգահարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ բացատրելու ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումին աջակցելու իր որոշումը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նիինիստյոն նաև կասկած է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «ամեն ինչ կլինի նախկինի պես»։ Ննա նաև հայտարարել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մուտք գործելուն…

Read More
ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դիրքորոշման պատճառով Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու հարցը

ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դիրքորոշման պատճառով Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու հարցը

ԵՄ որոշ երկրներ կարծում են, որ անհրաժեշտ է քննարկել ռուսական նավթի ներմուծման արգելքը հետաձգելու հնարավորությունը, եթե Հունգարիան չաջակցի դրան՝ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանից նավթի էմբարգոն հետաձգելու գաղափարը «աջակցություն է ստանում»։ Սակայն, դիվանագետներից մեկի խոսքով, մի շարք երկրներ մտահոգված են, որ պատժամիջոցների առաջիկա փաթեթից ռուսական նավթի արգելքի բացառումը «թուլության…

Read More
Գեներալ-մայոր Օգանովսկուն մեղադրանք է առաջադրվել

Գեներալ-մայոր Օգանովսկուն մեղադրանք է առաջադրվել

Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն (գեներալ-մայոր Սամվել Կարապետյան՝ Օգանովսկի) որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք:  …

Read More
Ուկրաինան պետք է ապառազմականացվի և ապաազգայնականացվի․ Պոլյանսկի

Ուկրաինան պետք է ապառազմականացվի և ապաազգայնականացվի․ Պոլյանսկի

Տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի, և սպառնալիքները չեն վերանա առանց Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման՝ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Նրա կարծիքով՝ Կիևի դիրքորոշումն ու Արևմուտքի հռետորաբանությունը թույլ չեն տալիս ուկրաինական հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ «Մոսկվան սպառել է իրավիճակը կարգավորելու դիվանագիտական բոլոր միջոցները մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը»,- նշել է Պոլյանսկին։ Ավելի…

Read More
Սպիտակ տունը գնահատել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Սպիտակ տունը գնահատել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին հարցին՝ հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ողջունում  ցանկացած երկրի՝ դաշինքին միանալու ցանկությունը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կհրավիրվի հունիսին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցին, Նիկա Մելիայի այն հայտարարության վերաբերյալ, թե «Ազգային շարժումը» միջազգային գործընկերների հետ աշխատում է Վրաստանում մոլդովական ընտրական մոդելի ներդրման ուղղությամբ: «Դա հետաքրքիր հարց չէ։ Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին…

Read More
Բնակարանային կարիք ունեցող տեղահանված անձանց ամսական աջակցություն տրամադրելու ծրագիր կմշակվի. Արցախի նախագահ

Բնակարանային կարիք ունեցող տեղահանված անձանց ամսական աջակցություն տրամադրելու ծրագիր կմշակվի. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը:    «Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, Արցախի և Հայաստանի Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ…

Read More
Թուրքիան կարող է միջնորդ լինել «Ազովստալի» շուրջ բանակցություններում. Վերեշչուկ

Թուրքիան կարող է միջնորդ լինել «Ազովստալի» շուրջ բանակցություններում. Վերեշչուկ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է միջնորդ լինել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից զինվորականների տարհանման շուրջ բանակցություններում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Վերեշչուկը նշել է, որ խոսքը, առաջին հերթին, ծանր վիրավորների տարհանման մասին է։ Նա ասել է, որ Ուկրաինան խնդրի վերաբերյալ բանակցություններ վարելու մանդատ է տվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի…

Read More
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության…

Read More
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում

Ֆինլանդիան ներկայումս չի տեսնում ուղղակի ռազմական սպառնալիքներ Ռուսաստանից։ Այդ մասին հինգշաբթի CNN-ին հայտնել է ՆԱՏՕ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Կլաուս Կորհոնենը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի հավանական մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք «անվտանգության միջավայրի շատ կտրուկ փոփոխության» արդյունք է, սակայն այժմ Ռուսաստանից «ուղիղ ռազմական սպառնալիքներ» կամ «ոչ ստանդարտ ակտիվություն» չկան։ Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆինլանդիան չհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Կորհոնենը…

Read More
Ռուսական ռազմական մեքենան անհնար է կանգնեցնել, քանի դեռ Եվրոպան ռուսական նավթ ու գազ է գնում. Կուլեբա

Ռուսական ռազմական մեքենան անհնար է կանգնեցնել, քանի դեռ Եվրոպան ռուսական նավթ ու գազ է գնում. Կուլեբա

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիա կատարած այցի ժամանակ։ Նա նախազգուշացրել է, որ էսկալացիայի դեպքում Կիևը պատասխան հարված կհասցնի։ «Ռուսաստանը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրանք մտադիր են շարունակել ռազմական գործողությունները»,- նշել է Կուլեբան։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետի կարծիքով՝ իր…

Read More
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության պաշտոնական հայտ կներկայացնի

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության պաշտոնական հայտ կներկայացնի

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի: Այդ մասին ասված է երկրի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարության մեջ։ «Դաշինքին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Հուսով ենք՝ որոշումը կկայացվի մոտ ապագայում»,- ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը կարող են հաստատվել դաշինքի՝ հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։

Read More
Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի բարձրացումը. Լավրով

Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի բարձրացումը. Լավրով

Մոսկվան ցանկանում է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը: «Մոսկվայի համար կարևոր է կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար պայմաններ ստեղծելիս»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել…

Read More
Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ Սերգեյ Լավրովն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Read More
Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար

Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, ԱՄՆ դեսպանատան «Դուք միավորում եք Վրաստանը» արշավի շրջանակում ցուցադրվեցին 88 լուսանկար, որոնք նկարագրում են Վրաստանի պատմության ամենաոգեշնչող պահերը։ Ախալցխայում տվյալ ստենդը, որի վրա ցուցադրված են վրացի նշանավոր գործիչների լուսանկարներն ու իրադարձությունները, քաղաքում կլինի մեկ ամիս։ «Դուք միավորում եք Վրաստանը» արշավն իրականացվում է երկրի ութ քաղաքներում։

Read More
Մոտ ապագայում Փհենյանը կարող է նոր միջուկային փորձարկումներ անցկացնել. Նեդ Փրայս

Մոտ ապագայում Փհենյանը կարող է նոր միջուկային փորձարկումներ անցկացնել. Նեդ Փրայս

Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին, ենթադրաբար, նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ նշել է, որ հնարավոր է՝ մոտ ապագայում Փհենյանը նոր միջուկային փորձարկումներ անցկացնի: Տարեսկզբից Փհենյանն իրականացրել է արդեն ավելի քան 10 հրթիռային փորձարկումներ, ներառյալ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպի փորձարկումները: Նախորդը տեղի էր ունեցել մայիսի 7-ին,…

Read More
Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է դպրոցներով

Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է դպրոցներով

Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը շրջագայում է մունիցիպալիտետի կրթօջախներով, մինչ այս թատրոնը ներկայացումներով հանդես է եկել մանկապարտեզներում, իսկ այժմ ունենալով Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության համապատասխան թույլտվությունը այցելում են նաև դպրոցներ։ «Մեր առաքելությունն է մշակույթը եւ արվեստը հնարավորինս մոտ պահել մեր մանուկներին։ Նախատեսում ենք այցելել մունիցիպալիտետի բոլոր դպրոցներ, անկախ նրանից մեծ թե փոքր, բոլորն էլ պետք…

Read More
Այսօր Circus Mircus համույթը կերգի Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում

Այսօր Circus Mircus համույթը կերգի Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում

Այսօր Թուրինում կանցկացվի Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Եվրատեսիլին Վրաստանը ներկայացնող Circus Mircus-ը Lock Me In երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում, 5-րդ համարի ներքո։ Երգը անգլերեն է, որի վրա աշխատել է հենց խումբը։ Այս տարվա Եվրատեսիլի նախագիծը ունի օրիգինալ կոնցեպտ, և խմբի անդամների ինքնությունը հայտնի չէ: Նրանց կեղծանուններն են՝ Դամոկլես Ստավրիադիս, Հավորտ Գևորգյան, Իգոր Ֆորլիխտենշտեյն…

Read More
Սահակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա

Սահակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա

 Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:  Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սահակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում…

Read More
Տոկիոն և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա. Ճապոնիայի վարչապետ

Տոկիոն և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա. Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան և Եվրամիությունը շարունակում են պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան Տոկիոյում ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ավարտին: Նա վստահեցրել է, որ Ուկրաինային աջակցությունը չի դադարի։ Վարչապետը տեղեկացրել է, որ Ճապոնիան և ԵՄ-ն պայմանավորվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խորապատկերին հումքի գների կտրուկ աճի հարցում ընդլայնել գործակցությունը ասիական և աֆրիկյան երկրների…

Read More