Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի ղեկավարությունը հյուրընկալել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին ընդունել են Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թյուրքերին։ Ծանոթության և աշխատանքային հանդիպման ընթացքում մունիցիպալիտետի ղեկավարները դեսպանին ներկայացրել են Ախալցխայի մունիցիպալիտետում իրականացվող, ընթացիկ և նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Քննարկվել են նաև համայնքի զարգացման առաջնահերթությունները, քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառայություններն ու բնակչության բարեկեցությանն ուղղված ծրագրերը։…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են առողջ ապրելակերպին նվիրված էսսեների մրցույթի հաղթողները

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է «Հոգեներգործուն նյութերի օգտագործման վնասը և դրա այլընտրանքը՝ առողջ ապրելակերպ» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը, խրախուսել ստեղծագործական մտածողությունն ու հասարակական պատասխանատվությունը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 12–17…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալցխայի 26 գյուղում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները

Ախալցխայի 26 գյուղում շարունակվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի Ճվինթա գյուղում ավարտվել են ներքին ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում տեղադրվել է բետոնե սալահատակ։ Նախագիծն ընտրվել է համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ բնակավայրում անցկացված ընդհանուր ժողովի ընթացքում մեծամասնության քվեարկությամբ, ինչը ծրագրի իրականացման հիմքում դնում է համայնքի առաջնահերթ կարիքներն ու բնակիչների կարծիքը։ Այս տարի «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի 26…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար

Ախալցխայի քաղաքապետարանի առաջնության շրջանակում անցկացվել է սեղանի թենիսի մրցաշար, որը համախմբել էր մունիցիպալիտետում գրանցված 18 տարեկանից բարձր մարզասերներին և սիրողական սեղանի թենիսի բազմաթիվ ներկայացուցիչների։ Մրցաշարին ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն, ովքեր հետևել են եզրափակիչ հանդիպումներին և հաղթողներին պարգևատրել մրցանակներով։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում որոշվել են առաջնության հաղթողներն…

Read More
Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Տարածաշրջանային զարգացման փոխնախարարը ծանոթացել է Ախալցխայում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման փոխնախարար Զազա Կվիցիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի և քաղաքապետի առաջին տեղակալ Նոդար Տատալիշվիլիի ուղեկցությամբ, այցելել է Ախալցխա և տեղում ծանոթացել քաղաքում ընթացող կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքին։ Այցի ընթացքում քաղաքապետ Վարլամ Ցիկլաուրին փոխնախարարին ներկայացրել է քաղաքապետարանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը…

Read More
«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մի շարք գյուղերում բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մի շարք գյուղերում բարելավվում են ճանապարհային ենթակառուցվածքները

Ախալցխայի մունիցիպալիտետում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում Կլդե գյուղում կառուցվել է եկեղեցի տանող մուտքի ճանապարհը, իսկ Միքելծմինդա և Ծիրա գյուղերի ներքին ճանապարհներին իրականացվել է բետոնե սալահատակի տեղադրում՝ բարելավելով բնակիչների տեղաշարժի պայմաններն ու ապահովելով ավելի հարմարավետ երթևեկություն։ Նախագծերն ընտրվել են բնակիչների անմիջական մասնակցությամբ՝ բնակավայրերում անցկացված ընդհանուր ժողովների ընթացքում…

Read More
Ախալցխայում ավարտվել է Խանձթելի փողոցի բնակելի շենքի ճակատի և մուտքերի վերանորոգումը

Ախալցխայում ավարտվել է Խանձթելի փողոցի բնակելի շենքի ճակատի և մուտքերի վերանորոգումը

Ախալցխա քաղաքի Խանձթելի փողոցի 32 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ճակատային հատվածի և մուտքերի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ենթակառուցվածքային նախագիծն իրականացվել է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ և միտված է եղել շենքի արտաքին տեսքի բարելավմանը, ինչպես նաև բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ կենսապայմանների ապահովմանը։ Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով բարեկարգել…

Read More
Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Ախալցխայում կայացել է «Պալիտրա» երաժշտական ստուդիայի հաշվետու համերգը

Հունիսի 6-ին Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեն և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին մասնակցել են «Պալիտրա» երաժշտական ստուդիայի մենահամերգին։ Համերգի ընթացքում ստուդիայի սաները, իրենց ուսուցչի ղեկավարությամբ, հանդիսատեսին ներկայացրել են բազմաժանր երաժշտական կատարումներ՝ ցուցադրելով իրենց ստեղծագործական ունակություններն ու երաժշտական վարպետությունը։ Միջոցառումը ջերմ ընդունելության է արժանացել ներկաների կողմից՝ ստեղծելով տոնական և ոգեշնչող մթնոլորտ։ Քաղաքապետ Վարլամ…

Read More
Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է մրցույթ՝ Ախալցխայի մունիցիպալիտետի Սուխլիս գյուղում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ շների գերբնակեցման կառավարման ծրագրի շրջանակում Սուխլիս գյուղում կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին։ Նախագիծը նախատեսում է տարբեր նշանակության շենքերի կառուցում, ձմեռային և ամառային ընդհանուր կացարանների ստեղծում, կարանտինային…

Read More
Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին

Սպորտի նախարարությունը նոր մարզագույք է փոխանցել Ախալցխայի մարզահամալիրին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի, պետական հանձնակատարի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլիի, Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և փոխքաղաքապետերի մասնակցությամբ, հանդիպել  է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այցի շրջանակում սպորտի նախարարը Ախալցխայի ժամանակակից մարզահամալիրին փոխանցել է անհրաժեշտ մարզագույք և սարքավորումներ, որոնք ընտրվել են մարզիչների և մարզիկների պահանջներին ու կարիքներին համապատասխան՝ նպաստելու…

Read More
«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

«Ախալցխա 2026». պատմությունն ու ավանդույթները կենդանացան Ախալցխայի բերդ-ամրոցում

Այս տարի «Ախալցխա 2026» քաղաքային տոնը նշվեց բացառիկ շուքով և լայնամասշտաբ ծրագրով՝ համախմբելով հազարավոր բնակիչների և հյուրերի։ Ախալցխայի պատմական ամրոցը վերածվել էր մշակութային ու պատմական յուրօրինակ հարթակի, որտեղ կենդանացել էին միջնադարյան Վրաստանի ավանդույթներն ու արժեքները։ Տոնական ծրագրի շրջանակում այցելուները հնարավորություն ունեցան տեղափոխվելու 12-րդ դար՝ ականատես լինելով Խրիդոլիի ռազմիկների ցուցադրական ելույթներին, հին քաղաքային շուկայի վերարտադրությանը, ավանդական…

Read More
Աշխարհահռչակ երաժիշտ Էդիշեր Սավիցկին այցելել է Ախալցխայի երաժշտական դպրոց

Աշխարհահռչակ երաժիշտ Էդիշեր Սավիցկին այցելել է Ախալցխայի երաժշտական դպրոց

Հունիսի 29-ին Ախալցխայի երաժշտական դպրոցը հյուրընկալել է հայտնի երաժիշտ, ԱՄՆ-ի Ալաբամայի պետական կոնսերվատորիայի դոցենտ Էդիշեր Սավիցկին։ Պատվավոր հյուրին ընդունել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և երաժշտական դպրոցի տնօրեն Իրմա Դավլաշերիձեն։ Այցի շրջանակում երաժշտական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները ներկայացրել են համերգային ծրագիր՝ կատարելով վրացական ազգային և դասական…

Read More
Ախալցխայում կվերականգնվեն Կոստավա փողոցի բակային հանգստի գոտին և մինի-մարզադաշտը

Ախալցխայում կվերականգնվեն Կոստավա փողոցի բակային հանգստի գոտին և մինի-մարզադաշտը

Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Կոստավա փողոցի 179 և 184 համարների (այսպես կոչված՝ հինգհարկանի շենքերի) հարակից տարածքում գտնվող հրապարակի և մինի-մարզադաշտի վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Նախագծի շրջանակում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում ամբողջությամբ կվերանորոգվեն հանգստի և ժամանցի ենթակառուցվածքները։ Նախատեսվում է կառուցել տաղավար, ստեղծել մանկական ժամանցի գոտի՝ նոր ատրակցիոններով, ինչպես նաև լիովին վերականգնել մարզադաշտը։ Բացի այդ, տարածքում…

Read More
Ախալցխայում կվերանորոգվեն Իաձե և Վաժա-Փշավելա փողոցները

Ախալցխայում կվերանորոգվեն Իաձե և Վաժա-Փշավելա փողոցները

Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ քաղաքի Իաձե փողոցի և Վաժա-Փշավելա փողոցի առաջին հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Ենթակառուցվածքային նախագծի շրջանակում քաղաքի կենտրոնական, խիտ բնակեցված հատվածում ամբողջությամբ կվերականգնվի շուրջ 500 մետր երկարությամբ ճանապարհահատվածը։ Նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում, մայթերի և եզրաքարերի կառուցում, բնակելի բակերի և մուտքերի հետ կապերի բարեկարգում, ինչպես նաև ժամանակակից ջրահեռացման համակարգի իրականացում։ Ծրագրի…

Read More
Ախալցխայի վեց գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության նոր համակարգեր

Ախալցխայի վեց գյուղերում կտեղադրվեն արտաքին լուսավորության նոր համակարգեր

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Այս նպատակով քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ածղուրի, Գիորգիծմինդա, Վերին Սուխլիս, Զիկիլիա, Թիսելի և Սաղունեթի գյուղերում նոր լուսավորության համակարգերի տեղադրման համար։ Նախագծի իրականացումը կբարելավի բնակիչների կյանքի որակը՝ ապահովելով ավելի անվտանգ և հարմարավետ տեղաշարժ գիշերային ժամերին, ինչպես նաև նպաստելով գյուղական…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում կառուցվել է երկու նոր կամուրջ՝ լուծելով բնակիչների երկարամյա խնդիրը

Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում կառուցվել է երկու նոր կամուրջ՝ լուծելով բնակիչների երկարամյա խնդիրը

Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում ավարտվել է երկու նոր կամրջի կառուցումը, որի շնորհիվ լուծվել է բնակիչներին երկար տարիներ անհանգստացնող կարևոր ենթակառուցվածքային խնդիր։ Նորակառույց կամուրջները զգալիորեն բարելավել են գյուղի ներսում տեղաշարժի պայմանները՝ ապահովելով բնակիչների անվտանգ և հարմարավետ երթևեկությունը։ Իվլիտայի բնակիչներն արդեն օգտվում են նոր ենթակառուցվածքներից, որոնք նպաստում են առօրյա կյանքի կազմակերպմանն ու համայնքի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվել է…

Read More
Ախալցխայի երաժշտական դպրոցում կայացել է տարեվերջյան հաշվետու համերգը

Ախալցխայի երաժշտական դպրոցում կայացել է տարեվերջյան հաշվետու համերգը

Ախալցխայի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան հաշվետու համերգ, որին ներկա է գտնվել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակութային և կրթական ոլորտների գործիչներ ու աշակերտների ծնողներ։ Համերգի ընթացքում երաժշտական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ներկայացրել են բազմաժանր երաժշտական կատարումներ՝ ցուցադրելով ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու ստեղծագործական հաջողությունները։ Ելույթները…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Անդա և Անդրիածմինդա գյուղերի բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալով համայնքների առաջնահերթ խնդիրներին և զարգացման կարիքներին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղերում առկա մարտահրավերները, բնակիչների կողմից բարձրացված հարցերը, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից նախատեսվող ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերը։ Քաղաքապետը կարևորել է տեղական բնակչության հետ անմիջական հաղորդակցությունը՝ ընդգծելով, որ համայնքների զարգացմանն ուղղված…

Read More
Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայում պարգևատրվել են սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթողները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեի և քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեի հետ միասին, պարգևատրել է սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթող թիմերին։ Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի վարչական միավորների և տարբեր կազմակերպությունների թիմեր՝ ցուցադրելով մրցակցային և հետաքրքիր խաղեր։ Եզրափակիչ հանդիպումները կայացել են Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է բանակային թիմը, երկրորդ…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի հայաբնակ Խակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են բնակավայրի ճանապարհային պայմանների բարելավման նպատակով։ Ծրագրի շրջանակում գյուղի ներքին ճանապարհի շուրջ 1800 մետր երկարությամբ հատվածում կառուցվել է բետոնե ծածկույթ, ինչպես նաև տեղադրվել են ջրահեռացման ջրանցքներ՝ ապահովելով ճանապարհի անվտանգ և երկարաժամկետ շահագործումը։ Իրականացված աշխատանքները նպաստելու են բնակիչների տեղաշարժի պայմանների բարելավմանը, ինչպես նաև…

Read More
Շալվա Պապուաշվիլին այցելել է Ախալցխա և ծանոթացել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին

Շալվա Պապուաշվիլին այցելել է Ախալցխա և ծանոթացել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Ախալցխայի, Ադիգենիի, Ասպինձայի և Բորժոմիի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի և խորհրդարանի անդամների հետ միասին, Վրաստանի քրիստոնեացման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ախալցխայի մունիցիպալիտետ։ Խորհրդարանի անդամները, Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Նորին Սրբություն Թեոդորոսի և տարածաշրջանի ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին, այցելել են Ախալցխա քաղաքում գտնվող Ածկուրիի Աստվածածին տաճարի և Շալվա…

Read More
Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին

Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին

Ախալցխայում մեկնարկում է թիվ 2 հանրային դպրոցի վերակառուցման լայնածավալ նախագիծը։ Ծրագիրն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել 900 աշակերտի համար նախատեսված դպրոցական շենքը և այն համապատասխանեցնել ժամանակակից կրթական ու անվտանգության չափանիշներին։ Վերակառուցումից հետո դպրոցը կունենա բարելավված ուսումնական միջավայր, նորացված ենթակառուցվածքներ և ժամանակակից պայմաններ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ…

Read More
Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցեց «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Միջոցառման ժամանակ երիտասարդները ներկայացրին բազմազան և հետաքրքիր ծրագիր։ Ժողովրդական գործիքների նվագակցությամբ ուսանողները կատարեցին ինչպես նոր, այնպես էլ հին ֆոլկլորային համարներ։ Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց անսամբլի անդամներին և նրա ղեկավար Նաթիա Ղվինիաշվիլիին հոբելյանի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հին ժողովրդական երգերի վերածննդի և տարածման համար…

Read More
Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

Ախալցխայի մի շարք գյուղերում կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրեր

«Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ծրագրով ներքին թաղամասային ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև եկեղեցիների և գերեզմանատների տարածքների բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Իվլիտա, Սուխլիս, Ծղորձա, Անդրիածմինդա, Աբաթխև, Ջուլղա, Ցղալթբիլա, Սազել, Օրալ, Ղուլալիս, Մեծ Պամաճ, Ծիրա, Միքելծմինդա, Ծուղրութ և Ճվինթա գյուղերում։ Նախագծերի իրականացումը նպատակ ունի բարելավել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, ստեղծել…

Read More
Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ախալցխայում կայացավ գեղարվեստական ցուցահանդես՝ տեղացի նկարիչների մասնակցությամբ

Ցուցահանդեսում ներկայացված էին Ախալցխայի արվեստի դպրոցի մանկավարժների ստեղծագործությունները, նկարիչ Համլետ Կոլյանի աշխատանքները, ինչպես նաև այլ հեղինակների գեղանկարներ։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր ժանրերի և ոճերի ստեղծագործություններին, որոնք արտացոլում էին հեղինակների ստեղծագործական աշխարհն ու գեղարվեստական մոտեցումները։ Միջոցառումը կազմակերպվել էր Սամցխե-Ջավախքի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել մշակութային կյանքը և ներկայացնել տեղի արվեստագետների աշխատանքները լայն հանրությանը։ Ցուցահանդեսի…

Read More
Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Ախալցխայի Ծուղրութ գյուղում արձանագրվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք

Այս տարի Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի դեպք է գրանցվել Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում։ Հիվանդությունը ախտորոշվել է 70 տարեկանից բարձր տղամարդու մոտ։ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքը գրանցվել է անցյալ ամիս։ Տղամարդը բուժում է ստացել կլինիկայում և արդեն դուրս է գրվել։ Ներկայումս նա գտնվում է տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության ներքո։ Մասնագետները հիշեցնում են, որ Ղրիմ-Կոնգո…

Read More
Ախալցխայի լիճը և Կենտրոնական այգին կմիավորվեն նոր բուլվարով. մեկնարկում է նախագծման փուլը

Ախալցխայի լիճը և Կենտրոնական այգին կմիավորվեն նոր բուլվարով. մեկնարկում է նախագծման փուլը

Ախալցխայում մեկնարկում է քաղաքի հանրային տարածքների զարգացման կարևոր նախագիծը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Քաղաքային զարգացման հիմնադրամը սկսում է Ախալցխայի լճի հարակից տարածքի և այն Կենտրոնական այգուն կապող բուլվարի վերականգնման ու բարեկարգման նախագծումը։ Նախագծի նպատակն է լճի շրջակայքը վերածել ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու, որը հարմարավետ պայմաններ կապահովի ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար՝ հանգստի, սպորտի…

Read More
Ախալցխայում կասեցվել է բազմահարկ շենքի շինարարությունը․ արձանագրվել են լուրջ խախտումներ

Ախալցխայում կասեցվել է բազմահարկ շենքի շինարարությունը․ արձանագրվել են լուրջ խախտումներ

Աշխատանքի տեսչությունը ժամանակավորապես կասեցրել է Ախալցխայի Ռուսթավելի փողոցում կառուցվող բազմահարկ շենքի շինարարությունը։ Որոշումը կայացվել է հունիսի 2-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, որի հետևանքով շինարարության ընթացքում մեկ աշխատակից վնասվածք է ստացել։ Տեսչության հաղորդմամբ՝ դեպքից անմիջապես հետո իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային անվտանգության ոլորտում լուրջ խախտումներ։ Դրանց հիման վրա շինարարությունն իրականացնող ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել…

Read More
Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալցխայի Ռուսթավելի փողոցում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվածք ստացել։ Նրան տեղափոխել են Ախալցխայի «Իմեդի» կլինիկա։ Ինչպես  հայտնեցին բժշկական հաստատությունում, տղամարդը գլխի վնասվածքներ ունի և նրան տեղափոխելու են Թբիլիսի։ Ներկայումս հայտնի չէ, թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, մենք սպասում ենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկատվությանը։Այս փուլում մեզ համար լրացուցիչ…

Read More