Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Խանդո գյուղում կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական ենթակառուցվածքները և ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ու երիտասարդների ֆիզիկական ակտիվության և սպորտային զբաղվածության համար։ Նախագծի շրջանակում կառուցվում է…

Read More
Ախալքալաքում շարունակվում են Սուրբ Նինո փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքները

Ախալքալաքում շարունակվում են Սուրբ Նինո փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են քաղաքի Սուրբ Նինո փողոցում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին։ Սուրբ Նինո փողոցը գտնվում է կիրճին հարակից հատվածում և քաղաքի կենտրոնի հետ կապող կարևոր ճանապարհներից է։ Հատկապես ձմեռային եղանակային պայմաններում բնակիչների տեղաշարժն այստեղ հաճախ դժվարանում է, ուստի իրականացվող նախագիծը կարևոր նշանակություն ունի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ գյուղում գտնվող իր տանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակ

55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթի գյուղում գտնվող իր տանը։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն կոկորդին դանակահարել են, ենթադրաբար՝ սառը զենքով։ Ինչպես  հայտնում  են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։ Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

  Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը տեղում ծանոթացել են Մուրջախեթ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Իրականացվող նախագծի շրջանակում վերանորոգվում է ճանապարհի շուրջ 4 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչը զգալիորեն կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, կբարձրացնի տրանսպորտային հասանելիությունը և կապահովի առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկություն։…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։ Աշխատանքային…

Read More
Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Ախալքալաքի մարզիկ, հաջողակ բռնցքամարտիկ և խառը մարտարվեստի վարպետ Նաիրի Մելիքյանին՝ արժևորելով նրա միջազգային և ազգային մարզական նվաճումները։ Նաիրի Մելիքյանը մարզական հարուստ կենսագրություն ունի․ նա բռնցքամարտի և խառը մարտարվեստի կրկնակի Եվրոպայի և կրկնակի Ասիայի չեմպիոն է, Վրաստանի քառակի և Հայաստանի հնգակի չեմպիոն։ Հատկանշական է, որ մարզիկը շարունակում է…

Read More
Ախալքալաքի դպրոցները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ պայմաններում

Ախալքալաքի դպրոցները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ պայմաններում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Ազմանա, Պտենա և Կորխ գյուղերի հանրային դպրոցներում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Ազմանա գյուղի դպրոցում կատարվում են շենքի ներքին և արտաքին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվում է դպրոցի բակի նոր ցանկապատը։ Պտենա գյուղի հանրային դպրոցում իրականացվում…

Read More
Ախալքալաքում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու մուտքերը

Ախալքալաքում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու մուտքերը

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերականգնման ծրագրերը, որոնք միտված են քաղաքի տեսքի բարելավմանը և բնակիչների համար առավել անվտանգ ու հարմարավետ կենսապայմանների ստեղծմանը։ Նախագծի շրջանակում վերականգնվում են Դավիթ Աղմաշենեբելիի առաջին նրբանցքի թիվ 3, Դավիթ Աղմաշենեբելիի երկրորդ նրբանցքի թիվ 2 և թիվ 4, ինչպես նաև Մաշտոցի փողոցի թիվ 51 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքները։ Աշխատանքների…

Read More
Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքում առաջին անգամ անցկացվեց միջազգային պարի և երգի փառատոն

Ախալքալաքի մշակույթի տանը կայացել է միջազգային պարի և երգի առաջին փառատոնը, որը համախմբել է տեղական և արտասահմանյան ստեղծագործական խմբերին՝ վերածվելով մշակութային նշանակալի իրադարձության մունիցիպալիտետի կյանքում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Փառատոնն անցկացվել է Ախալքալաքի…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները միացել են կամավոր արյան հանձնման արշավին

Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները միացել են կամավոր արյան հանձնման արշավին

Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են կամավոր արյան հանձնման արշավին՝ իրենց ներդրումն ունենալով մարդասիրական կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Արշավը կազմակերպվել է Ախալքալաքում՝ քաղաքապետարանի և Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության «Կենտրոնական արյան ինստիտուտի» համատեղ նախաձեռնությամբ։ Կամավոր արյան հանձնման արշավի նպատակն է համալրել «Կենտրոնական արյան ինստիտուտի» արյան և արյան բաղադրիչների պաշարները՝ ապահովելով…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ծիսական տունը շահագործման է հանձնվել ամբողջական վերակառուցումից հետո

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Վարևան գյուղում ծանոթացել են ավարտված ծիսական տան վերակառուցման նախագծին։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են համայնքի բնակիչների կարիքներից և առաջնահերթություններից ելնելով՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից և լիարժեք պայմաններ համայնքային կարևոր միջոցառումների կազմակերպման համար։ Նախագծի շրջանակում իրականացվել է շենքի…

Read More
Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում ամփոփվել է ուսումնական տարին և պարգևատրվել են լավագույն սաները

Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում ամփոփվել է ուսումնական տարին և պարգևատրվել են լավագույն սաները

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները մասնակցել են քաղաքապետարանի «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնում կազմակերպված ամենամյա ամփոփիչ միջոցառմանը և հաջողակ աշակերտների պարգևատրման արարողությանը։ «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի հիմնական առաքելությունն է մունիցիպալիտետում բնակվող դեռահասներին և երիտասարդներին ապահովել ոչ ֆորմալ կրթության բազմաբնույթ հնարավորություններով։ Կենտրոնում գործում են ձեռարվեստի, լեզուների և ստեղծագործական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կիրովական գյուղը նոր ճանապարհով կմիանա կենտրոնական մայրուղուն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը  ծանոթացել են Կիրովական գյուղում իրականացվող ներքին ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ճանապարհահատվածի ամբողջական վերանորոգում, ասֆալտապատում, ինչպես նաև կոյուղու համակարգի կառուցում և բարելավում՝ ապահովելով բնակիչների համար…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում կստեղծվի ժամանակակից հանրային հանգստի գոտի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղում կստեղծվի ժամանակակից հանրային հանգստի գոտի

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացան Կումուրդո գյուղի հրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ժամանակակից հանրային տարածքի ստեղծում, որը կբավարարի բնակիչների հանգստի և զվարճանքի կարիքները։ Աշխատանքների շրջանակներում կկառուցվեն բաց և փակ տաղավարներ, կկազմակերպվեն մանկական ժամանցային ատրակցիոններ, տարածքը կբարեկարգվի, կկառուցվեն հետիոտնային…

Read More
Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու

Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և նախագծի իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են կատարված աշխատանքները և քննարկել նախագծի հետագա փուլերը՝…

Read More
Ախալքալաքի երաժշտական դպրոցի ներկայացուցիչները պարգևատրվել են ժողովրդական երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

Ախալքալաքի երաժշտական դպրոցի ներկայացուցիչները պարգևատրվել են ժողովրդական երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը շնորհակալագրեր են հանձնել Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանին և երգչախմբի ուսուցիչ Ազնիվ Վարդանյանին՝ մունիցիպալիտետում ժողովրդական երգարվեստի զարգացման և պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հատկանշական է, որ երաժշտական դպրոցի երգչախումբը մասնակցել է Մառնեուլիում կայացած «Որտե՞ղ է մյուս Վրաստանը» փառատոն-մրցույթի գալա…

Read More
Ախալքալաքում շարունակվում են ենթակառուցվածքային լայնածավալ ծրագրերը

Ախալքալաքում շարունակվում են ենթակառուցվածքային լայնածավալ ծրագրերը

Պետական ներկայացուցիչի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մչեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։ Պաշտոնյաներն այցելել են կառուցվող մարզադահլիճ, որտեղ ակտիվորեն շարունակվում են շինարարական աշխատանքները։ Նրանց ներկայացվել են նաև դպրոցի շենքի տանիքի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք միտված են ուսումնական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում շարունակվում են ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում շարունակվում են ոռոգման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են Մերենիա գյուղում ընթացող ոռոգման ջրանցքի շինարարական աշխատանքներին։ Մունիցիպալիտետում իրականացվող ծրագրերի նպատակն է ապահովել բնակչության և գյուղատնտեսական հողերի պատշաճ ոռոգումը տարվա ընթացքում, ինչպես նաև նվազեցնել գարնանային ձնհալի, առատ տեղումների և ուժեղ անձրևների հետևանքով առաջացող ջրհեղեղների վտանգը։ Այդ նպատակով շարունակվում են գլխավոր ոռոգման ջրանցքների…

Read More
Ախալքալաքի արվեստի դպրոցի տանիքում ընթանում են վերականգնողական աշխատանքներ

Ախալքալաքի արվեստի դպրոցի տանիքում ընթանում են վերականգնողական աշխատանքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի արվեստի դպրոցում շարունակվում են շենքի տանիքի վերականգնողական աշխատանքները, որոնք միտված են կրթական հաստատության ենթակառուցվածքների բարելավմանն ու անվտանգ շահագործման պայմանների ապահովմանը։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ միասին։ Այցի ընթացքում գնահատվել են իրականացվող աշխատանքների որակն ու շինարարական գործընթացի համապատասխանությունը նախատեսված չափանիշներին։ Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում նախատեսվում է  գյուղ մուտք գործող ճանապարհի, ինչպես նաև ներհամայնքային ճանապարհային հատվածների ամբողջական վերականգնում և ասֆալտապատում։ Աշխատանքների նպատակն է բարելավել երթևեկության պայմանները և բարձրացնել բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի մակարդակը։ Նախագծի շրջանակում կվերանորոգվի և կասֆալտապատվի շուրջ 2.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված, որը կմիացնի Զակվի և Գոման գյուղերը կապող առկա ճանապարհը։ Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում մեկնարկել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը

Ախալքալաքի  մունիցիպալիտետի Ալաթուման գյուղում սկսվել է նոր հանրային կենտրոնի շինարարությունը, որը նպատակ ունի բարելավել բնակիչների համար նախատեսված ծառայությունների հասանելիությունն ու ստեղծել համայնքային գործունեության համար հարմարավետ միջավայր։ Ենթակառուցվածքային նախագիծը պլանավորվել և իրականացվում է՝ հաշվի առնելով բնակչության կարիքներն ու շահերը։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ գնահատելով ծրագրի իրականացման ընթացքն ու…

Read More
Ախալքալաքի ղեկավարությունը քննարկել է համագործակցության հնարավորությունները Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի հետ

Ախալքալաքի ղեկավարությունը քննարկել է համագործակցության հնարավորությունները Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի հետ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը հանդիպել են Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի տնօրեն Մարիամ Կոբիաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում դպրոցի ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացրել են պետական կառավարման և վարչարարության ծրագիրը։ Նրանց խոսքով՝ ծրագիրը շարունակաբար թարմացվում է՝ հաշվի առնելով մունիցիպալիտետների կարիքները և նպատակ ունենալով…

Read More
Ախալքալաքում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում

Ախալքալաքում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել է կանանց քաղաքային առաջնությունը շախմատի, նարդու և սեղանի թենիսի մարզաձևերում, որը կազմակերպվել էր քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից։ Երկօրյա մարզական միջոցառումն անցկացվել է մարզադպրոցի դահլիճում և շախմատի դպրոցի տարածքում։ Առաջնությանը մասնակցել է 28 մարզուհի, որոնք իրենց ուժերն են չափել տարբեր մարզաձևերում՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և մրցակցային ոգի։ Մրցաշարի ավարտին Ախալքալաքի…

Read More
Ախալքալաքում հունիսի 16-ին կանցկացվի անվճար սկրինինգային արշավ

Ախալքալաքում հունիսի 16-ին կանցկացվի անվճար սկրինինգային արշավ

Հունիսի 16-ին, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվի անվճար սկրինինգային արշավ, որը կազմակերպվել է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից՝ քաղաքապետարանի աջակցությամբ։ Արշավի շրջանակում քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք կանխարգելիչ հետազոտություններ, մասնավորապես՝ Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ՝ 40-70 տարեկան կանանց համար, Հիպերտոնիայի սկրինինգ, Վարակիչ հիվանդությունների՝ B և C…

Read More
Ախալքալաքում ավարտվել է քաղաքային շախմատի առաջնությունը

Ախալքալաքում ավարտվել է քաղաքային շախմատի առաջնությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ անցկացված քաղաքային շախմատի առաջնությունն ավարտվել է։ Երկօրյա մարզական միջոցառմանը մասնակցել է 36 շախմատիստ, որոնք մրցել են լավագույնի կոչման համար՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և հետաքրքիր խաղեր։ Առաջնության ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհավորել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահի…

Read More
Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Սամցխե-Ջավախքի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնում՝ արժանանալով բարձր արդյունքների և պատվով ներկայացնելով տարածաշրջանը։ Հատկապես հաջող հանդես եկան Ախալքալաքի երիտասարդ բռնցքամարտիկները, ովքե մրցումներում նվաճեցին մի շարք մեդալներ.  Ժիրայր Ջինիսյանը (52 կգ քաշային կարգ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և արժանացավ արծաթե մեդալի։  Նարեկ Մղդեսյանը (60 կգ) գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Գրիշա Սահարյանը…

Read More
Ախալքալաքում պաշտոնապես բացվեց Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղին

Ախալքալաքում պաշտոնապես բացվեց Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղին

Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունները, որոնք ընդգծեցին նախագծի կարևոր նշանակությունը տարածաշրջանային համագործակցության և միջազգային բեռնափոխադրումների զարգացման համար։ Բացման արարողության ընթացքում նշվեց, որ երկաթուղին լիարժեք շահագործման անցնելով՝ կմեծացնի Եվրոպան և Ասիան կապող Միջին միջանցքի արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստի առևտրի ծավալների աճին և…

Read More
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Ախալքալաքի կենտրոնական այգում տոնական միջոցառմամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեցին քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մչեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։ Մունիցիպալիտետի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված կենտրոնական այգում երեխաների համար կազմակերպվել էր անակնկալներով լի օր՝ ներկայացվեց տիկնիկային թատրոն, հեքիաթային հերոսներ, ժամանցային շոու ծրագիր, դեմքի նկարչություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Երեխաների…

Read More
Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում՝ դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի ձևաչափով։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Ռուբեն Պալյանը և նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը։ Երաժշտական երեկոյի ընթացքում աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ, կատարել են վրացի և արտասահմանցի…

Read More
Ախալքալաքում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ բնակչության համար

Ախալքալաքում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ բնակչության համար

Ախալքալաքում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից տեղի բնակչության համար կազմակերպվել է անվճար սկրինինգային արշավ: Նախաձեռնության նպատակն է վաղ հայտնաբերել տարբեր հիվանդություններ, հոգ տանել բնակչության առողջության մասին և ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները: Զննումները անցկացվել են տեղում՝ ժամանակակից մեթոդներով և որակավորված բժշկական անձնակազմի կողմից: Սկրինինգի հիմնական ոլորտներն էին արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի…

Read More