
Ասպինձայի և Ախալքալաքի քաղաքապետարանները նոր ավտոբուսներ են ձեռք բերելու
Ասպինձայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների քաղաքապետերը հայտարարել են ավտոբուսների գնման մրցույթ։ Ախալքալաքը գնում է երկու ավտոբուս, իսկ Ասպինձան՝ մեկ միկրոավտոբուս։ Պետական գնումների գործակալության տվյալներով՝ Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է 424,178 լարիի, իսկ Ասպինձայի քաղաքապետարանը՝ 174,946 լարիի մրցույթ։ Այս փուլում անհայտ է, թե գնված տրանսպորտը որ երթուղիներով է բաշխվելու։