Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ
Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Գագաուզիայի լիազորությունների վերաբերյալ՝ աջակցելով արդարադատության նախարարության դիրքորոշմանը։ Այժմ ինքնավար տարածքային միավորումը չի կարողանա ինքնուրույն ձևավորել ընտրական մարմին. ընտրություններն անցկացնելու է Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն: Դատարանը նաև հակասահմանադրական է ճանաչել այն նորմերը, որոնք թույլ են տվել ինքնավարության Ժողովրդական ժողովին մասնակցել տեղի ոստիկանության, Տեղեկատվության և անվտանգության ծառայություն տարածաշրջանային վարչության և Արդարադատության վարչության…
