Headlines
Ախալքալաքում հունիսի 16-ին կանցկացվի անվճար սկրինինգային արշավ

Ախալքալաքում հունիսի 16-ին կանցկացվի անվճար սկրինինգային արշավ

Հունիսի 16-ին, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվի անվճար սկրինինգային արշավ, որը կազմակերպվել է Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից՝ քաղաքապետարանի աջակցությամբ։ Արշավի շրջանակում քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք կանխարգելիչ հետազոտություններ, մասնավորապես՝ Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ՝ 40-70 տարեկան կանանց համար, Հիպերտոնիայի սկրինինգ, Վարակիչ հիվանդությունների՝ B և C…

Read More
Ախալքալաքում ավարտվել է քաղաքային շախմատի առաջնությունը

Ախալքալաքում ավարտվել է քաղաքային շախմատի առաջնությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ անցկացված քաղաքային շախմատի առաջնությունն ավարտվել է։ Երկօրյա մարզական միջոցառմանը մասնակցել է 36 շախմատիստ, որոնք մրցել են լավագույնի կոչման համար՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և հետաքրքիր խաղեր։ Առաջնության ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհավորել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահի…

Read More
Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Ախալքալաքի բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնից

Սամցխե-Ջավախքի մարզիկները շարունակում են հաջող ելույթները Վրաստանի երիտասարդական օլիմպիական փառատոնում՝ արժանանալով բարձր արդյունքների և պատվով ներկայացնելով տարածաշրջանը։ Հատկապես հաջող հանդես եկան Ախալքալաքի երիտասարդ բռնցքամարտիկները, ովքե մրցումներում նվաճեցին մի շարք մեդալներ.  Ժիրայր Ջինիսյանը (52 կգ քաշային կարգ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և արժանացավ արծաթե մեդալի։  Նարեկ Մղդեսյանը (60 կգ) գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Գրիշա Սահարյանը…

Read More
Ախալքալաքում պաշտոնապես բացվեց Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղին

Ախալքալաքում պաշտոնապես բացվեց Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղին

Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ Բաքու–Թբիլիսի–Ղարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունները, որոնք ընդգծեցին նախագծի կարևոր նշանակությունը տարածաշրջանային համագործակցության և միջազգային բեռնափոխադրումների զարգացման համար։ Բացման արարողության ընթացքում նշվեց, որ երկաթուղին լիարժեք շահագործման անցնելով՝ կմեծացնի Եվրոպան և Ասիան կապող Միջին միջանցքի արդյունավետությունը, ինչպես նաև կնպաստի առևտրի ծավալների աճին և…

Read More
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Ախալքալաքի կենտրոնական այգում տոնական միջոցառմամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեցին քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մչեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։ Մունիցիպալիտետի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված կենտրոնական այգում երեխաների համար կազմակերպվել էր անակնկալներով լի օր՝ ներկայացվեց տիկնիկային թատրոն, հեքիաթային հերոսներ, ժամանցային շոու ծրագիր, դեմքի նկարչություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Երեխաների…

Read More
Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում՝ դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի ձևաչափով։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Ռուբեն Պալյանը և նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը։ Երաժշտական երեկոյի ընթացքում աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ, կատարել են վրացի և արտասահմանցի…

Read More
Ախալքալաքում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ բնակչության համար

Ախալքալաքում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ բնակչության համար

Ախալքալաքում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից տեղի բնակչության համար կազմակերպվել է անվճար սկրինինգային արշավ: Նախաձեռնության նպատակն է վաղ հայտնաբերել տարբեր հիվանդություններ, հոգ տանել բնակչության առողջության մասին և ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները: Զննումները անցկացվել են տեղում՝ ժամանակակից մեթոդներով և որակավորված բժշկական անձնակազմի կողմից: Սկրինինգի հիմնական ոլորտներն էին արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղի…

Read More
Ախալքալաքում կազմակերպվել է աշակերտական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվան

Ախալքալաքում կազմակերպվել է աշակերտական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվան

Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվա կապակցությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի Ա(Ա)ԻՊ «Արվեստի դպրոց»-ում կազմակերպվել է աշակերտների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետներ Թեյմուրազ Մճեդլիձե և Մկրտիչ Մղդեսյան, ինչպես նաև Ռուբեն Պալյան։ Նրանք շնորհավորել են ներկաներին տոնի առթիվ և ընդգծել ընտանիքի արժեքների պահպանման ու սերունդների միջև հարգանքի կարևորությունը։ Ցուցահանդեսի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են նոր գերեզմանատան տարածքի բարեկարգման աշխատանքները։ Տարածքի կանաչապատման շրջանակներում նոր գերեզմանատան մուտքի ճանապարհի երկայնքով տնկվել է 150 սոճի։ Ծառերը ձեռք են բերվել «Ախալքալաքի սպասարկման կենտրոն»-ի միջոցներով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3000 լարի։ Ծառատունկին մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետի տեղակալ…

Read More
Ախալքալաքի տարածաշրջանում կամուրջների նորոգումը կրում է շարունակական բնույթ

Ախալքալաքի տարածաշրջանում կամուրջների նորոգումը կրում է շարունակական բնույթ

Ախալքալաքի տարածաշրջանում կամուրջների նորոգումը կրում է շարունակական բնույթ, ուղղված անվտանգության ապահովմանը։ Իրականացվում են ինչպես հիմնանորոգման, այդպես էլ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք որբեմն հանգեցնում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումների։ Ախալքալաքի մունիցիպալիտետի նախկին ուսումնարանի մոտ գտնվող կամուրջը, որը միացնում է քաղաքը Մարտունի գյուղին, վերանորոգվում է։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ։ Ինտելեկտուալ խաղերը անցկացվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և կազմակերպվել են քաղաքապետարանի խորհրդատվական մարմնի՝ «Երիտասարդական խորհրդի» կողմից։ Ինտելեկտուալ մարաթոնին մասնակցել են մունիցիպալիտետի 8 դպրոցներ։ Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. I տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրային դպրոց։ II տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղի հանրային…

Read More
Ախալքալաքի կենտրոնական այգում անցկացվելու է միջոցառում Պարի միջազգային օրվա

Ախալքալաքի կենտրոնական այգում անցկացվելու է միջոցառում Պարի միջազգային օրվա

Ապրիլի 29-ին , Պարի միջազգային օրվա կապակցությամբ, Ախալքալաքի կենտրոնական այգում կանցկացվի միջոցառում ։  Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ա(ա)իպ «Ակումբների միավորման» կազմակերպմամբ կկայանա պարուսույցների համերգ։ Սկիզբը` 14:00։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը հյուրընկալել է քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի անդամներին և Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետը հյուրընկալել է քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի անդամներին և Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի անդամներին և Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտներին։ Միջոցառման առաջին մասը, որը տեղի է ունեցել քաղաքապետարանի «Ապագայի տան» դահլիճում, անցկացվել է շրջակա միջավայրի պաշտպանության արշավի և ոչ ֆորմալ կրթության խթանման շրջանակներում։ Մասնակցել են Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի աշակերտներն և քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի անդամները։…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում  տեղադրվում են արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում տեղադրվում են արտաքին լուսավորության համակարգեր

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո և Արագվա գյուղերում, դաշնային ճանապարհների վրա, տեղադրվում են արտաքին լուսավորության համակարգեր: Նախագծի շրջանակներում տեղադրվելու է 91 արտաքին լուսավորության սյուն և 100 վատտ հզորությամբ LED լամպեր: Ենթակառուցվածքային աշխատանքների արժեքը կազմում է 126 225 լարի: Արտաքին լուսավորության համակարգերի տեղադրման գործընթացը կերկարաձգվի փուլ առ փուլ և մոտ ապագայում կընդգրկի բոլոր բնակավայրերը:

Read More
Ախալքալաքում անցկացվեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար»  նախագծի շնորհանդես

Ախալքալաքում անցկացվեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» նախագծի շնորհանդես

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ, , մասնակցեց «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» (RDYE) նախագծի շնորհանդեսին։ Վարչական միավորներում քաղաքապետի լիազորների և ներկայացուցիչների հետ հանդիպումը վարեցին «Երիտասարդական ձեռներեցություն գյուղական զարգացման համար» նախագծի տնօրեն Գիգա Սարուխանաշվիլին և գործընկեր կազմակերպության՝ «Ախալքալաքի մեծահասակների կրթության կենտրոնի» ղեկավար Շորենա Թեթվաձեն։ Նախագիծը կենտրոնացած է 18-35 տարեկան երիտասարդների ներգրավման…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում

Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում

Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են խորհրդակցական ընդհանուր ժողովները «Գյուղական աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում։ Ժողովներում տեղի բնակչությունը մեծամասնությամբ ընտրում է գյուղի համար առաջնահերթ նախագծերը։ Ընդհանուր ժողովներում Սուլդայում, Կարծախիում, Բոզալիում, Արագվայում, Մաջադիայում, Թոթխամում, Կորխում , Օրջայում, Իխտիլայում, Մեծ Սամզարում Փոքր Սամսար ում, Մերենյաում, Բարալեթիում բնակվող բնակչությունը որոշել է առաջնահերթ նախագծերը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ինքնակառավարման ներկայացուցիչները՝ Արթուր Դավթյանը, Արա…

Read More
Կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը վերականգնվել է Ախալցխա-Վալե մաքսային հատվածում, Ախալցխա-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարզախ ճանապարհներին

Կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը վերականգնվել է Ախալցխա-Վալե մաքսային հատվածում, Ախալցխա-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարզախ ճանապարհներին

Կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը վերականգնվել է միջազգային Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհի (Ախալցխա-Վալե մաքսային կետ) 85-104 կմ հատվածում, Ախալցխա-Նինոծմինդայի ճանապարհին և Ախալքալաք-Կարզախի ճանապարհին։ Տեղեկատվությունը հրապարակել է Ճանապարհային դեպարտամենտը։

Read More
Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Վրաստանի դատախազության կողմից կազմակերպված թմրանյութերի դեմ պայքարի արշավի շրջանակներում Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազ Վասիլ Օսիձեն տեղեկատվական հանդիպում է անցկացրել Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում աշակերտների հետ։ Վրաստանի դատախազության տվյալներով՝ դատախազը դեռահասներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել թմրանյութերի օգտագործման պատճառների մասին և ուշադրություն հրավիրել թմրանյութերի օգտագործման լուրջ հետևանքների վրա։ «Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների…

Read More
Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին

Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին

Ախալքալաքի մարզիկները  հաջողությամբ մասնակցեցին   Եվրոպայի առաջնության մրցումներին  և գրավեցին մրցանակային տեղեր։ Բուդապեշտում կայացած Եվրոպայի պատանեական առաջնությանը Ախալքալաքից Գոռ Այվազյանը մինչև 18 տարեկանների խմբում բռնցքամարտում գրավեց երրորդ տեղը։ Գրիշա էլիզբարյանը հաջողության հասավ Երևանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում և գրավեց երրորդ տեղը։ Իսկ Սոս Խաչատրյանը ձյուդոյում գրավեց երրորդ տեղը։ Եվրոպայի չեմպիոն մարզիկներին հանդիսավոր կերպով դիմավորեցին Ախալքալաքի ինքնակառավարման…

Read More
Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Ախալքալաք են բերվել երկու նոր ավտոբուս։ Ավտոբուսների գնումներն իրականացվել են մրցույթի պայմաններին համաձայն։ Քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռք բերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմել է 424178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորներ տեղափոխելու համար։ Քաղաքապետարանը և քաղաքային խորհուրդը համատեղ կորոշեն, թե որ ուղղությամբ պետք է երթևեկեն ավտոբուսները, նաև սպասարկման, կայանատեղի,…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում  կարիքավոր անձանց

Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կարիքավոր անձանց

Մոտագա ամանօրյա տոների կապակցությամբ Ախալքալաքօ քաղաքապետարանը շարունակում է ֆինանսական աջակցության ծրագիրը հետևյալ կարիքավոր անձանց․ I. 100 տարեկան և ավել տարիք ունեցող անձանց; II. Հաշմանդամ երեխաներին; III.Ծնողազուրկ երեխաներին; IV. Միակողմ ծնողազուրկ երեխաներին; V. Փախստականներին։ Ախալքալաքի քաղաքապետարանը կոչ է անում վերոնշյալ անձանց ներկայացնել համապատասխան փաստաթղթեր քաղաքապետարանի առողջապահության և սոցծառայության բաժին: Առաջին խմբի համար անհրաժեշտ է անձնագիր և…

Read More
Ախալքալաքի «Ապագայի տունը» մասնակցեց միջազգային կինոփառատոնի

Ախալքալաքի «Ապագայի տունը» մասնակցեց միջազգային կինոփառատոնի

Հոկտեմբերի 22-ից 25-ը Թբիլիսիի Ազգային պալատում անցկացվեց 16-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոփառատոնին մասնակցում էին ինչպես Վրաստանի տարբեր քաղաքներից, այդպես էլ արտասահմանից։ Փառատոնին հրավիրված էր նաև  Ախալքալաքի «Ապագայի տունը»։ Փառատոնին ներկայացված էր մոտ 900 ֆիլմ, որոնցից երկրորդ փուլ անցան ընդամենը 50 ֆիլմ, այդ  թվում  նաև Ախալքալաքի «Ապագայի տան» երկու վավերագրական ֆիլմը։ Հայրենի քաղաքը լավագույնս ներկայացնելու համար պարգևատրվել…

Read More
Թատերական ներկայացում  Ախալքալաքի մշակույթի տանը

Թատերական ներկայացում Ախալքալաքի մշակույթի տանը

Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի մշակույթի տան նոր դահլիճում կայացավ թատերական ներկայացում։ Ներկայացումը պատրաստել էին Ախալցխայի «Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը» Լիա Սուլուաշվիլիի ղեկավարությամբ, որին աջակցել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետը։ Ախալքալաքից հետո Մեսխեթիի թատրոնը կմեկնի Նինոծմինդա և կուրախացնի այնտեղի թատերասեր հասարակությանը մոտակա օրերս։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին։ Ներքին գյուղական ճանապարհից հետո վերանորոգվել է նաև գյուղ տանող մուտքի ճանապարհը։ Նախագիծն իրականացվում է երկու փուլով։ Աշխատանքների շրջանակներում բարելավվել է ճանապարհահատվածը, որից հետո սկսվել է ասֆալտաբետոնե ծածկույթի աշխատանքները 3413 մ հատվածում։ Ճանապարհի ասֆալտապատումից հետո կտեղադրվեն ջրային հիդրատներ և…

Read More
Ախալքալաքում 15-րդ ավանի պուրակի շինարարական աշխատանքները մոտենում է իր ավարտին

Ախալքալաքում 15-րդ ավանի պուրակի շինարարական աշխատանքները մոտենում է իր ավարտին

Ախալքալաքի նախկին 15-րդ զինվորական ավանի բնակելի մասի բակի նոր պուրակի  և մինի  մարզադաշտի կառուցման աշխատանքները մոտենում է իր ավարտին։ Պուրակը կունենա տարբեր տեսակի հանգստյան անկյուններ, մանկական խաղահրապարակ, նստարաններ և լոիսավորություն։ Տնկվել են 900-ից ավելի դեկորատիվ ծառեր,  այդ թվում եղևնիներ։ Նոր պուրակը կառուցվում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որի համար հատկացվել է 1 104 352 լարի գումար։Շինարարության…

Read More
Ախալքալաքը նշեց իր 961 ամյակը

Ախալքալաքը նշեց իր 961 ամյակը

Սեպտեմբերի 10-ին  Ախալքալաքը նշեց իր 961 ամյակը։ Այդ կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր մեծ տոնական միջոցառում՝ տարբեր տեսակի ցուցահանդեսներ, մանկական զվարճանքի անկյուններ, մուլտ հերոսներ և տիկնիկային թատրոն։ Ախալքալաքցիների և հյուրերի համար պատրաստվել էր  նաև սպորտային համարներ և համերգային ծրագիր։

Read More
Նվիրատվություն Ախալքալաքում առաջին դասարան հաճախող սոցիալապես անապահով երեխաներին

Նվիրատվություն Ախալքալաքում առաջին դասարան հաճախող սոցիալապես անապահով երեխաներին

Ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետի ծրագրի շրջանակներում մոնիցիպալիտետի գյուղերի և քաղաքի  դպրոցներում կատարվեց  առաջին դասարան հաճախող սոցիալապես անապահով և կարիքավոր երեխաներին պայուսակի և գրենական պիտույքների նվիրատվություն։ Ախալքալաքի մունիցիպալիտետի փողքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը քաղաքապետարանի  Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ  Օլգա Մելիքիձեի հետ հանդիպեցին հանրային դպրոցների աշակերտների հետ։ Այս ծրագրում ներգրավվեցին 98 սոցիալապես անապահով և կարիքավոր…

Read More
Ախալքալաքի Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ բաց համերգ

Ախալքալաքի Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ բաց համերգ

Ախալքալաքի Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ բաց համերգ, արտեղ սաները ներկայացրեցին իրենց երաժշտական հմտությունները։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը, քաղաքապետարանի  ներկայացուցիրները և սակրեբուլոյի այլ աշխատակիցներ նաև Ախալքալաքի սբ․ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ Տիգրանյանն ու Հայր Սուրբ  Ամիրյանը։ Այստեղ հնչեցին աշխարհահռչակ ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին մեծ տպավորույուններ թողեց։ Երաժշտական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ էին հանդես…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել Ալաստանի ջրամատակարարման համակարգը ավելի քան 200,000 լարիով

Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել Ալաստանի ջրամատակարարման համակարգը ավելի քան 200,000 լարիով

Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է Ալաստանի գյուղի գլխավոր գծի և ջրընդունիչի վերանորոգման վրա ծախսել ավելի քան 200,000 լարի, ինչպես նշված է Պետական ​​գնումների գործակալության կայքում: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախագիծը ներառում է 23 մետրանոց ջրընդունիչի և 4,700 մետրանոց ջրատարի վերանորոգում: Փաստաթղթում նաև նշվում է, որ «Մելիսա» ՍՊԸ-ն մասնակցել է մրցույթին՝ առաջարկելով կատարել աշխատանքները 180,000 լարիի դիմաց: Գնահատման…

Read More
Ախալքալաքի Վաչիան գյուղում անցկացվեց բռնցքամարտի մրցույթ

Ախալքալաքի Վաչիան գյուղում անցկացվեց բռնցքամարտի մրցույթ

Ախալքալաքի Վաչիան գյուղում անցկացվեց բռնցքամարտի մրցույթ, որը նախատեսված էր պատանի բռնցկամառտիկների համար։ Այստեղ ժամանել էին նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի տարբեր բնակավայրերից պատանի սպորտսմենները։ Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցկամարտ մարզաձևում նվաճումների բարձրացումը, հասարակության շրջանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։ Պատանի մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, որոնց ձեռք բերմանը աջակցել էրն նրանց ծնողները։

Read More