Ջավախքի եկեղեցիներում տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված քաջ հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ

Այսօր, Ջավախքի առաջնորդական փոխանորդության բոլոր գործող եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված քաջ հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ: Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում արարողակարգը հանդիսապետեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Սբ Պատարագին ներկա էին նաև Ախալքալաքի ՀՕՄ-ի վարչության անդամները և Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու պատանիները, ովքեր մոմավառություն կազմակերպեցին մեկ…

Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ­

Օրերս առցանց մամուլու­մ հրապարակվեց ՀՀ ԳԱԱ ­Հայոց ցեղասպանության ­թանգարան-ինստիտուտի տ­նօրենի ժ­.­պ­. Հայ­կ­ ­Դեմոյանի հարցազրույցը­, որը հերթական անգամ ­դուրս եկավ գիտական բա­նավեճի շրջանակներից (­թեև, վաղուց հետևելով ­Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պ­ատմության ինստիտուտի ­և վերջինիս տնօրենի հա­սցեին­ ­հրապարակած անանուն նյ­ութերին և հրապարակում­ներին, խիստ հեռու ենք­ դրանք գիտական բանավե­ճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկա­ցանք, որ Հ. Դեմոյանը ­գրախոսություն է գրել ­ «Հայոց պատմություն» ­ակադեմիական բազմահատո­րյակի վերաբերյալ։…

Read More

Արմեն Ամիրշադյան. Պատրաստվում եմ առաջիկա Եվրոպայի առաջնության մրցույթին

Mediaanalytic.orgի հարցազրույցը  ծնունդով Ախալքալաքցի ձեռնամարտի հաջողակ մարզիկ Արմեն Ամիրշադյանի հետ: Պարոն Ամիրշադյան, դուք ակտիվ զբաղված եք սպորտով: Մի փոքր պատմեք թե ինչպե՞ս կսվեց ամեն ինչ: Դեռ մանուկ հասակից ինձ շատ էր հետաքրքրում սպորտը: Հայրս՝ Աշոտ Ամիրշադյանը տեսնելով իմ սերը սպորտի հանդեպ, միշտ կողքիս է եղել  աջակցելով,  խորհուրդներով  ու իր խստությամբ: Նա միշտ ասում էր. «Պարապի…

Read More

Հայտարարություն

Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես:

Read More
Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Ինչ քաղաքականություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ

Բազմիցս անդրադարձել ենք ամեն օր մեծացող թուրք-ադրբեջանական վտանգին Սամցխե-Ջավախք տարածաշրջանի համար: Բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել այդ առումով նրանց կողմից մեր տարածաշրջանում իրականացվող աշխատանքների, սակայն այսօր հարկ է խոսել մեր անելիքների եւ այդ գործում Հայաստանի դերի մասին: Ցավոք, բազմաթիվ տարիներ Սամցխե-Ջավախքի հայությունը իրեն մենակ է զգացել իր խնդիրների առջեւ: Այսօր յուրաքանչյուր գրագետ քաղաքական գործչի համար պարզ…

Read More

Շողան մամը

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը: Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած…

Read More

Ախալցխայում բարձրաձայնեցին շրջանի հայերի հուզող խնդիրներ

Մարտի 2-ին USAID-ի Ժողովրդավարական Ներգրավածության կենտրոնում, տվյալ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում մարդու իրավունքների թեմայի շուրջ: Հանդիպմանը քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ տվյալ ուղղությամբ գործողությունների իրականացման ծրագիր: Հանդիպմանը Թբիլիսիից մասնակցում էր տվյալ հարցերով զբաղվող կառավարությանը կից կազմակերպության ներկայացուցիչը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Ցքիտիշվիլին, ով խորհրդարանում անմիջապես զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության…

Read More

Տեառնընդառաջի տոնը՝ Վիրահայոց թեմում

Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ուրախ հանդեսով: Տոնը սկսվեց 2017 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով: Տեառնընդառաջը Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ…

Read More

Ներքին գործերի նախարարությունը Նինոծմինդայում գողության մեղադանքով ձերբակալել է 1 անձի

Ներքին գործերի նախարարությունը, Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթգծի մոտից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղնձե գողության մեղադրանքով, ձերբակալել է մի հոգու: 2 հոգին էլ նույն գործով մեղադրվում են և քրեական պատասխանատվության են ենթարկել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1995 թ. ծննդի Ի.Պ-ին, ով մեղադրվում է գողության մեջ, իսկ 1961…

Read More

«Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի է արժանացել Գևորգ Հայասան

Սույն թվականի փետրվարի 5-ին hավարտ Սուրբ Պատարագի՝ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի արժանացած Գևորգ Հայասայի պատվոգիրը։ Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո  ծառայության  փոխանցմամբ, եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ…

Read More

Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին: «Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից…

Read More

Ջավախքում ճանապարհների վրա իրավիճակը կրկին բարդ է

Ջավախքում ճանապարհների վար իրավիճակը կրկին բարդ է: Առատ ձյան եւ քամու պատճառով մշտապես փակվում են նոր մաքրված ճանապարհները: Քամու պատճառով որոշակի կետերի վրա ձյան բարձրությունը կարող է հասնել 2-3 մետրի:  Ներկա դրությամբ դեպի Կարծախի եւ Նինոծմինդայի անցակետ տանող ճանապարհը  բաց է, սակայն այնտեղ կան մեքենաների խցանումներ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի…

Read More

Սահմանի բացումը զարգացման չբերեց

Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու…

Read More
«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թե իրականում ինչ նպատակով իրականացվեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխվել նաեւ…

Read More

ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական…

Read More
ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ԱՍԱԾՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՍ ՀԱՄՈԶՎՈՒՄ ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 19-ին Ախալցխայում տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ պատասխանում էր Սամցխե-Ջավախքի լրագրողների հարցերին: Սամցխե-Ջավախքի հայ հասարակությանը հուզող հիմնական հարցը ուղղված Բիձինա Իվանիշվիլուն Jnews.ge-ին էր. «2012 թ.-ին, երբ Դուք Ախալքալաքում էիք, դուք խոստացել էիք, որ կվավերացվի «Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիան», ըստ որի հայոց լեզուն կունենար տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»: Բիձինա Իվանիշվիլու պատասխանը հետեւյալն էր. «Ախալքալաքում…

Read More

    ՄԵՐ ՄԱՍԻՆ

    Ինչու՞ ստեղծվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը Դեռ 10 տարի առաջ Սամցխե-Ջավախքը ապրում էր տեղեկատվական ծարավի պայմաններում: Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների մասին մարդիկ լսում էին շաբաթներ ու անգամ ամիսներ անց: Այդ իրողության պայմաններում 2008թ. ստեղծվեց  Ախալցխա քաղաքի միակ լրատվամիջոցը akhaltskha.net-ը: Կայքը սկզբնական շրջանում գործում եր սիրողական մակարդակով, որին մասնագիտական օգնություն էին ցուցաբերում Հայաստանում աշխատող ծնունդով ջավախքցի…

    Read More