Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Նորին Սրբությանը՝ մաղթելով երկարամյա, խաղաղ և առողջ ծառայություն՝ ի բարօրություն Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու և վրաց ժողովրդի։ Աշոտ Սմբատյանը համոզմունք է…
