Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Այս մասին ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը: Դեսպանն իր հերթին համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ…

Read More
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան: Գլխավոր օրենսդիր մարմնի բոյկոտը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերին։Պատգամավորները մեղադրել են իշխող «Վրացական երազանքին» տեղական իշխանությունների ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Բազմաթիվ հանրահավաքներից ու ակցիաներից հետո կուսակցությունը որոշեց վերադառնալ խորհրդարան։ Նրանք խորհրդարանում ունեն 30 մանդատ։

Read More
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է գնահատել և Ռուսաստանին կոչ է արել բանակցել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։ «Այս շաբաթվա սկզբին մեր պաշտպանության ղեկավարներն ինձ տեղեկացրին Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին։ Պատկերն ավելի ու ավելի անհանգստացնող է դառնում։ Ես շարունակում եմ Ռուսաստանին կոչ անել բանակցել և խուսափել…

Read More
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր ագրեսիայի պատճառով Ուկրաինայում իրավիճակն անկանխատեսելի է և կարող է վատթարանալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Այս կապակցությամբ Ամերիկայի քաղաքացիներին կրկին խորհուրդ է տրվում լքել երկիրը։ «Ուկրաինայում անվտանգության իրադրությունը մնում է անկանխատեսելի՝ Ռուսաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ…

Read More
Բայդենը մտադիր է զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

Բայդենը մտադիր է զորքեր ուղարկել Արևելյան Եվրոպա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է լրացուցիչ զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում որպես ՆԱՏՕ-ի երկրներին աջակցություն այդ տարածաշրջանում եւ իրենց ներկայությունն ուժեղացնելու ծրագրի մի մաս։

Read More
Երեւանում բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը

Երեւանում բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը

Հունվարի 26-ին Երեւանի Արշակունյաց 4 հասցեում բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը։ Նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու հրավիրված էին բազմաթիվ ջավախքահայեր ինչպես Երեւանից, այնպես էլ Սամցխե-Ջավախքի շրջանից։ Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։ «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ՝ Շիրակ…

Read More
Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու. Դավիթ Զալկալիանի

Բոլոր 30 երկրները միաձայն ասում են, որ անդամակցության վերաբերյալ ոչ մի որոշում չի վերանայվելու. Դավիթ Զալկալիանի

Արևմուտքը ցանկանում է լինել միասնական և ամուր իր դիրքորոշումներում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը պետք է տեսնի, որ նահանջ կամ վերանայում չի լինի արդեն իսկ ընդունված որոշումներում։ Սա ներառում է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որտեղ շատ հստակ ասվում է, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Palitranews հեռուստաալիքի տված հարցազրույցում։…

Read More
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Ուկրաինայում իր դեսպանատանը աշխատող ամերիկացիների ընտանիքներին լքել երկիրը Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Ուկրաինայում իր դեսպանատանը աշխատող ամերիկացիների ընտանիքներին լքել երկիրը Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը աշխատող ամերիկացիների ընտանիքներին լքել երկիրը Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սպառնալիքի պատճառով, ինչպես նաև թույլատրել է դեսպանատան վարձու աշխատակիցների կամավոր հեռանալը։ «2022 թվականի հունվարի 23-ին Պետդեպարտամենտը լիազորել է Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների կամավոր մեկնումը, ինչպես նաև հրահանգել է հեռանալ նրանց ընտանիքի անդամներին՝ կապված Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակական սպառնալիքի…

Read More
Այսօր Ժնևում նոր բանակցություններ են տեղի ունեցել  Սերգեյ Լավրովի եւ Էնթոնի Բլինքենի միջև

Այսօր Ժնևում նոր բանակցություններ են տեղի ունեցել Սերգեյ Լավրովի եւ Էնթոնի Բլինքենի միջև

Ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին, Ժնևում նոր բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի միջև։ Անցյալ շաբաթ նույն վայրում հանդիպել են նրանց պատգամավորները, սակայն բանակցությունները փակուղի են մտել։ Հանդիպումից առաջ և Լավրովը, և Բլինքենն ասացին, որ հանդիպումից բեկում չեն սպասում։ Երկու դիվանագետներն էլ կարծում են, որ…

Read More
Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Վլադիմիր Պուտինին սպառնում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք ինքը «երբեք չի տեսել»

Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Վլադիմիր Պուտինին սպառնում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք ինքը «երբեք չի տեսել»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք ինքը «երբեք չի տեսել»։

Read More
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրված այցի շրջանակներում ժամանել է Ուկրաինա, հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով France-Presse-ին։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան ինքնաթիռը, որում եղել է ԱՄՆ պետքարտուղարը, վայրէջք է կատարել Կիևում։ Ուկրաինա կատարած այցի ընթացքում նախատեսված են Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կվերահաստատի «ԱՄՆ-ի…

Read More
ՆԱՏՕ-ն պատասխան գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն պատասխան գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն շուտով գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին՝ ի պատասխան անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջի, և լուրջ բանակցություններ կառաջարկի սպառազինությունների վերահսկման ու թափանցիկության միջոցառումների վերաբերյալ, երեկ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս առաջարկություններում ՆԱՏՕ-ն սպառազինությունների վերահսկման, ռազմական գործողությունների ու հրթիռների տեղակայման թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ լուրջ բանակցությունների պատրաստակամություն կհայտնի։ Ավելի վաղ Մոսկվան անվտանգության երաշխիքներ…

Read More
ԱՄՆ-ն հստակ հայտարարել է, որ չի բանակցի Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ առանց Վրաստանի և Ուկրաինայի. Քելի Դեգնան

ԱՄՆ-ն հստակ հայտարարել է, որ չի բանակցի Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ առանց Վրաստանի և Ուկրաինայի. Քելի Դեգնան

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և դաշնակիցների հետ լավ նշան է այն բանի, թե որքան կարևոր են Ռուսաստանի վերաբերյալ Վրաստանի տեսակետները համապատասխան պատասխան մշակելու համար, ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Նրա խոսքով, անցած շաբաթ կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում։ «Միացյալ Նահանգները և եվրոպացի…

Read More