ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը կգործուղվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Գործուղումը նախատեսված է նոյեմբերի 23-26-ը, իսկ Բաբկեն…

Read More
Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի…

Read More
Զելենսկին նշել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Զելենսկին նշել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում 15 բնակավայր, որոնց համար Ուկրաինան առաջարկում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշկիից տարհանման օրինակով։ «Մենք ևս մեկ անգամ շնորհակալ ենք ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Օլեշկիի մեր մարդկանց՝ Ուկրաինայի քաղաքացիների ապաշրջափակման և տարհանման համար։ Մենք քննարկում ենք ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ և այսօր…

Read More
Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ. Ղարիբաբադի

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ. Ղարիբաբադի

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ «ԱՄՆ-ն և Իսրայելը 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում Իրանի դեմ կիրառել են զանգվածային ոչնչացման զենք և ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաներ, սակայն արդյունքում պարտություն են կրել։ Մոտ ժամանակներս աշխատանքը կսկսի միջազգային իրավական փաստաթղթերի պատրաստման և կառավարության…

Read More
Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ.  Դավիթ Թադևոսյան

Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական…

Read More
Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը

Վարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկման է մասնակցում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ։ Վարչապետին ուղեկցում է տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Read More
Վահագն Ալեքսանյանը և Վիլեն Գաբրիելյանը Բեռլինում մասնակցում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին

Վահագն Ալեքսանյանը և Վիլեն Գաբրիելյանը Բեռլինում մասնակցում են ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Բեռլինում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի և Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ-ի աշխատանքներին։

Read More
Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Բուխարեստում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողությունները և տնտեսական հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Բուխարեստի ֆորումի շրջանակներում մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱ նախարարությունը։ Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց…

Read More
ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Կիևին աջակցության նոր փաթեթին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ռադարների և այլ սպառազինության գնմանը։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ օգնությունը կոչված է ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ինչպես մարտի դաշտում, այնպես…

Read More
Դեկտեմբերի 1-ից Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Դեկտեմբերի 1-ից Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը

Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանը: Վարչապետ Քրիստեն Միխալի խոսքով՝ դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան կփակվեն սահմանային բոլոր անցակետերը՝ երկուսը Նարվայում և երկուսը՝ Էստոնիայի հարավ-արևելքում։ Նա հավելել է՝ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի անվտանգային իրավիճակը և կորոշի՝ արդյոք անցակետերը պետք է փակ մնան։ Միխալը խոստացել է, որ իշխանությունները կդիտարկեն սահմանի փակման հետևանքով սոցիալական և…

Read More
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,-…

Read More
Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ գործողություններում

Թեհրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ իրենց տարածքի, ռազմաբազաների և այլ օբյեկտների օգտագործումն Իրանի դեմ ամերիկյան գործողությունների նախապատրաստման և իրականացման համար: Իրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին նման աջակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիա և Իրանին պատասխան պաշտպանական միջոցներ ձեռնարկելու իրավունք է տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանի պետությունները…

Read More
Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է. վարչապետ

Էստեղ խոսում են ՀԷՑ-ի մասին, բա ինչի՞ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում։ ՀԷՑ-ը էնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման պրոցեսում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ փող ենք տալու, ամբողջը գնենք, որովհետև այդ ընկերությունը պարտքային բեռի պաատճառով, ըստ էության, գին չունի, իր գինը ձգտում է զրոյի։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման…

Read More
Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար

Առաջարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև իրավական մեխանիզմ ստեղծել գաղտնի տեղեկությունների անվտանգ փոխանակման համար

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանի խոսքով՝ կողմերի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. նոյեմբերի 21-ին՝ Աստանայում։ Համաձայնագրի վավերացումը փոխադարձ պարտավորություններով ամրագրված հստակ իրավական մեխանիզմ կստեղծի երկու երկրների…

Read More
Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Օլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկ՝ համատարած վախ տարածելով սպորտի որոշ ուղղություններով և ֆեդերացիաներում․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ այս քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ընդդիմության կողմից, այս թեմայի վերաբերյալ խոսակցություն չեղավ, որովհետև ես կարծում եմ՝ սա շատ կարևոր թեմա է։ Ժողովրդի ամրության, առողջության, կենսունակության, լավագույն ցուցիչներից մեկը սպորտն է, որը տարբեր ատյաններում ցույց է տալիս, թե մենք ուր ենք հասել մասնավորապես սպորտում, որտեղ բարձրանում է Հայաստանի դրոշը, հնչում Հայաստանի…

Read More
Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը

Դանիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին։ Փաստաթուղթը թույլ է տալիս ամերիկյան կողմին լրացուցիչ ուժեր տեղակայել Գրենլանդիայում, միևնույն ժամանակ հաստատում է կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը և գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը։ Գրենլանդիայի խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Համաձայնագիրը լրացնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերաբերյալ 1951 թվականի պայմանագիրը։ Դանիայի…

Read More
ԱԺ 2 պատգամավոր նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովին

ԱԺ 2 պատգամավոր նոյեմբերի 25-27-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովին

Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Լևոնյանը և Միքայել Խաչատրյանը նոյեմբերի 25-27-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։ Պատգամավորներին կուղեկցի պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Read More
Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։ ՇՄՆ-ից հայտնում են՝ Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։ Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է Սևծովյան հարթակի տարեկան համաժողովին

Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է Սևծովյան հարթակի տարեկան համաժողովին

Նոյեմբերի 19-իմ Թբիլիսիում տեղի է ունեցել «Շուկաների կապակցում, փոխկապակցվածություն և կայուն աճ» խորագրով Սևծովյան հարթակի տարեկան համաժողովը, որին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։ Համաժողովին ներկա են եղել տարածաշրջանի երկրների պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հայաստանը միջոցառմանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության,…

Read More
Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները. Զելենսկին՝ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման մասին

Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները. Զելենսկին՝ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման մասին

Բեռլինում մեկնարկել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ «Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները՝ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին հակազդեցությունը, էներգետիկայի և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մեր դիվանագիտական գործունեությունը։ Կարևոր է,…

Read More
Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի սակրեբուլոյի նիստի ընթացքում քննարկվել է 7 հարց

Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստի ընթացքում  քննարկվել և հաստատվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Համայնքի սեփականություն հանդիսացող արհեստական տոնածառը «Աբասթումանիի զարգացման գործակալություն» ՀԻՊ-ին փոխանցելու և այդ նպատակով քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Ադիգենիի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի հաստատումը։ Բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ քաղաքապետին համաձայնություն տալու հարցը։ Հաջողակ երիտասարդներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգում փոփոխություններ կատարելու հարցը։ Աշխատանքային…

Read More
«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

«Իմ Ախալցխա» բջջային հավելվածը ներկայացվել է ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Վախթանգ Թաքթաքիձեի հետ միասին, հանդիպել է համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Իմ Ախալցխա» նոր բջջային հավելվածի հնարավորություններն ու գործառույթները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները լսել են ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները՝ հավելվածի կատարելագործման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Հավելվածը ստեղծվել է Ախալցխայի քաղաքապետարանի և…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել է 2,7 կմ ճանապարհի վերականգնումն ու ասֆալտապատումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել է 2,7 կմ ճանապարհի վերականգնումն ու ասֆալտապատումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել են մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը և վարչական ծառայության պետ Վաչագան Ծորմուտյանը։ Նախագծի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել և ասֆալտապատվել են գյուղի մուտքի ճանապարհը և ներքին գյուղական ճանապարհահատվածը։ Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը միացնում…

Read More
Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Պուտինն ամփոփել է Շենժենում կայացած եռակողմ հանդիպումը

Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է արդյունքները։ Գործընկերների հետ բանակցությունները նա որակել է օգտակար։ Քննարկված թեմաների թվում Կրեմլի ղեկավարը նշել է ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում։ «Նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել հակամարտությունները, ներառյալ ուկրաինական…

Read More
Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Գալուզինն ու Զուրաբաշվիլին քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցեր

Ռուս-վրացական վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակում Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլու հանդիպումը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, առանձնացվել է առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը:…

Read More
Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծման հնարավորությունը, քանի որ Միացյալ Նահանգները փակել է Թեհրանի ճանապարհը դեպի միջուկային զենք։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը և շարքից հանել նրա ռազմաօդային ուժերը։ Սպիտակ տան ղեկավարը նշել…

Read More
Մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը

Շենժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը նշել է, որ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և իրենք հիանալի հարաբերություններ են ունեցել երկար տարիներ։ Կողմերի հանդիպումը…

Read More
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ

«Շատ մեծ նորություն ունեմ բոլորիդ համար. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար։ Ոչ մի անձ նկատի առնված չէ այդ Սահմանադրության մեջ»։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով այն հարցին, որ նոր նախագծով նախատեսվում է լուծարել Անվտանգության խորհուրդը՝ Փաշինյանը նշեց. «Անվտանգության խորհուրդը նախագահական,…

Read More