Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին. Ուշակով

Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին. Ուշակով


Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։ Յուրի Ուշակովը նշել է, որ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը մեղադրել է Կիևին էսկալացիայի և հակամարտությունը ձգձգելու համար։

«Թեև նախագահների նախորդ զրույցի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, այժմ իրավիճակն այլ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածները», — մանրամասնել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին:

«Նախագահների շփումը բովանդակալից էր, կասեի՝ բարեկամական, այն տևեց մեկուկես ժամ։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում առաջինն անջատել հեռախոսը», — եզրափակել է Ռուսաստանի նախագահի օգնականը։