Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումների գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանմանն առնչվող հարցեր

ՆԳ նախարարության և ՄԱԶԾ սերտ համագործակցությամբ նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում անցկացվել է «Երիտասարդների ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումներում․ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Աշխատաժողովի օրակարգն ընդգրկում էր ՆԳ նախարարության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող առանցքային թեմաներ՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ոլորտային գործընթացներին, քննարկելու իրենց ներգրավման հնարավորությունները բարեփոխումների գործընթացում։ «Օրակարգը…

Read More
Վարչապետը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Վարչապետը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին»:

Read More
ԵՄ «սև ցուցակից» դուրսբերում, նոր ուղղություններ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է առաջնահերթությունները

ԵՄ «սև ցուցակից» դուրսբերում, նոր ուղղություններ․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է առաջնահերթությունները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձ է հղել՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ ամիսը․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում պաշտոնավարմանս առաջին ամիսն ընդգծեց առանցքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պաշտոնս ստանձնելու առաջին օրերին ներկայացրել էի, թե ինչպես եմ պատկերացնում մեր աշխատանքը՝ ի շահ ուղևորների, գործարարների և ոլորտի գործընկերների։ Այս անգամ ներկայացնում եմ այդ նպատակին ուղղված հիմնական քայլերն…

Read More
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Բաքվում տեղի է ունեցել Eternity-2026 հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշվում է, որ զորավարժություններին ադրբեջանական բանակի զինծառայողների հետ միասին ներգրավված է նաև «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահպանության դեպարտամենտի և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության անձնակազմը: Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 200 մարդ երեք երկրից։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 20-ը: Արարողության ժամանակ…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող 4 կմ ճանապարհը կվերականգնվի և կասֆալտապատվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող 4 կմ ճանապարհը կվերականգնվի և կասֆալտապատվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը ծանոթացել են Կարտիկամ գյուղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է Կարտիկամ և Բուզավեթ գյուղերը կապող ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի ամբողջական վերականգնում և ասֆալտապատում։ Աշխատանքների ավարտից հետո գյուղերի միջև կբարելավվի ճանապարհային կապը՝ ապահովելով բնակիչների ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժը։…

Read More
Ասպինձայում մի շարք փողոցների վերականգնման աշխատանքներն ակտիվ փուլում են

Ասպինձայում մի շարք փողոցների վերականգնման աշխատանքներն ակտիվ փուլում են

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին, տեղական ինքնակառավարման մարմնի և շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացել են Փալիաշվիլիի, Էրկոտիի, Ջորջիաշվիլիի, Կոստավայի և Նինոշվիլիի փողոցներում ընթացող վերականգնողական աշխատանքներին։ Այցի ընթացքում քաղաքապետը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին և իրականացվող նախագծի շրջանակներում ստեղծված իրավիճակին։ Այս փուլում վերականգնողական աշխատանքներն ընթանում են ակտիվ ռեժիմով։ Մունիցիպալիտետում…

Read More
Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փաշինյանն ու Կոբախիձեն Դուբլինում քննարկել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Դուբլինում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ կարևորելով երկկողմ ակտիվ երկխոսության շարունակականությունը և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի՝ փոխանակելով տեսակետներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Read More
Բորջոմիի մունիցիպալիտետի Ծաղվեր ավանում նորացված մարզական հրապարակը պատրաստ է շահագործման

Բորջոմիի մունիցիպալիտետի Ծաղվեր ավանում նորացված մարզական հրապարակը պատրաստ է շահագործման

Բորջոմիի մունիցիպալիտետի Ծաղվեր ավանում ավարտվել են մարզական հրապարակի վերականգնման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական տարածք։ Հրապարակում տեղադրվել է կանաչ ծածկույթ, պարագծով մոնտաժվել են մետաղական պաշտպանիչ ցանցեր, ինչպես նաև էներգաարդյունավետ արտաքին լուսավորության համակարգ։ Բարեկարգվել է նաև հարակից տարածքը։ Բորջոմիի մունիցիպալիտետում մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու առկա տարածքների արդիականացումը կշարունակվեն նաև առաջիկայում։

Read More
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի…

Read More
ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ ԸԸՀ որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Read More
ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, Ռուսաստանի սահմանների մոտ չեն կարող օտարերկրյա ուժեր տեղակայվել. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան բանագնացների հանդիպումը: Յուրի Ուշակովը բովանդակալից, կառուցողական, անկեղծ և օգտակար է որակել տեղի ունեցած բանակցությունները: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն աջակցել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում Օլեշկիի նմանությամբ հումանիտար գործողություն անցկացնելու՝ Կրեմլի առաջարկին: Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կարևորվել է եվրոպական անվտանգության նոր…

Read More
ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները

ՊԵԿ նախագահն ու Յան Սոնդերսը քննարկել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գործընկերության արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Կողմերը քննարկել են Հայաստան–ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների…

Read More
Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 12-ի երեկոյան Դուբլինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչպես հայտնում են AFP գործակալությունն ու ուկրաինական «Սուսպիլնե» առցանց պարբերականը, հանդիպումն անցկացվել է Դուբլինի մերձակայքում՝ Բալդոնել քաղաքի Քեյսմենթ ռազմական ավիաբազայի տարածքում։ AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները մտադիր էին Ուկրաինայի նախագահին ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

Read More
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին հարվածելու մասին՝ փոխանցում Reuters-ը: Իրանական կողմը նշել է, որ հարձակումը եղել է ի պատասխան Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանում հեռահաղորդակցության աշտարակի ուղղությամբ ավիահարվածի: Սա սեպտեմբերի սկզբից ԻՀՊԿ-ի առաջին հայտարարությունն է Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին:

Read More
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են կոմիտեից: Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։ Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ…

Read More
ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ. Քուշներ

ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ. Քուշներ

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են ապագա խաղաղ բանակցությունների ձևաչափում ներառել նաև եվրոպական երկրներին։ Միաժամանակ ԱՄՆ-ն աշխատում է պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները։ Reuters-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հաստատում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ավելի վաղ արած հայտարարությունը, որով նա ողջունել էր Եվրոպայի…

Read More