Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Մուրջախեթի գյուղերում մանկական զվարճանքի գոտիներ են կառուցվում
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո և Մուրջախեթի գյուղերում «Գյուղին աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվում են մանկական ատրակցիոնների կառուցման աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը։ «Գյուղին աջակցության ծրագիր 2026»-ի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվող նախագծերի առաջնահերթ ուղղություններից է գյուղական բնակավայրերում հանրային հրապարակների և մանկական խաղահրապարակների ու զվարճանքի գոտիների կազմակերպումը։ Նախագծերն իրականացվում են…
