Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում վերակառուցվում է 1,7 կմ ճանապարհահատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության պետ Արա Մովսիսյանը համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ այցելել է Տուրցխ գյուղ և ծանոթացել ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։

Նախագիծը նախատեսում է ինչպես գյուղի մուտքի ճանապարհի, այնպես էլ ներքին գյուղական ճանապարհի ամբողջական վերակառուցում։

Աշխատանքների շրջանակում ամբողջությամբ կվերականգնվի ճանապարհի 1,7 կիլոմետրանոց հատվածը։ Նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի և ճանապարհային նշանների տեղադրում։

Ենթակառուցվածքային ծրագիրը ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 267 099 լարի։