2026 թվականի նոյեմբերի 3-6-ը «Մեյհյու Ջորջիա» կազմակերպությունը Ախալքալաքում, Նինոծմինդայում և հարակից գյուղերում կիրականացնի սեփականատերերի կողմից պահվող շների անվճար ստերիլիզացման և նույնականացման՝ միկրոչիպավորման ընթացակարգեր։
Ծրագիրն իրականացվում է Սննդի ազգային գործակալության (ՍԱԳ) հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել կենդանիների պատասխանատու խնամքին։
Բոլոր վիրաբուժական միջամտությունները կկատարվեն փորձառու անասնաբույժների թիմի կողմից՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան։
Ժամանակավոր շարժական անասնաբուժական կլինիկան կգործի Մաջադիա գյուղում՝ UMUTUM անասնաբուժական դեղատան տարածքում։
Նոյեմբերի 3-6-ը շների համար անվճար կիրականացվեն հետևյալ ծառայությունները՝
ստերիլիզացում,
միկրոչիպավորում,
գրանցում միասնական տվյալների բազայում։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը կամ սկանավորել լուսանկարում պատկերված QR կոդը և անցնել գրանցման հղումով։
Կլինիկայի գտնվելու վայրը՝ Մաջադիա գյուղ, UMUTUM անասնաբուժական դեղատուն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել «Mayhew Georgia»-ի հետ՝
Facebook՝ Mayhew Georgia
Էլեկտրոնային փոստ՝ info.georgia@themayhew.org
Հեռախոս՝ 577 511 599
