ՄՔԴ-ն արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցներին

ՄՔԴ-ն արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցներին

Միջազգային քրեական դատարանը վճռականորեն մերժել է ԱՄՆ իշխանությունների կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցները: Դա հետևում է դատարանի հայտարարությունից, որը մեջբերում Է Reuters-ը։ «Սա փորձ է խոչընդոտելու արդարադատությունը և խանգարելու Դատարանին իրականացնելու այն խնդիրները, որոնց համար ստեղծվել է։ Սա հարձակում է իրավունքի գերակայության և միջազգային իրավական կարգի հիմքերի վրա, հարձակում այն ​​պարզ սկզբունքի վրա, որ ոչ…

Read More
Իսրայելում ԱՄՆ դեսպանը սպառնացել է դատի տալ NYT-ին դեսպանատան գործունեության վերաբերյալ հոդվածի համար

Իսրայելում ԱՄՆ դեսպանը սպառնացել է դատի տալ NYT-ին դեսպանատան գործունեության վերաբերյալ հոդվածի համար

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին քննադատել է The New York Times-ին՝ (NYT) հրապարակած հոդվածի բովանդակության համար, որում հաղորդվում է, որ դեսպանի ավագ խորհրդական Դևիդ Միլստինը դիտավորյալ աղավաղել է պետքարտուղարության համար նախատեսված ծառայողական տեղեկատվությունը: Հաքաբին թերթին մեղադրել է ստի և փաստերի աղավաղման համար ու սպառնացել դատական ​​​​հայցով։ Նա ընդգծել է, որ հոդվածը պատրաստելիս NYT-ը կապ է…

Read More
Վրաց հասարակությանը չեն հետաքրքրում Եվրախորհրդարանի բանաձևերը. Կոբախիձե

Վրաց հասարակությանը չեն հետաքրքրում Եվրախորհրդարանի բանաձևերը. Կոբախիձե

Եվրախորհրդարանը և եվրոպական բյուրոկրատիան դժվարին իրավիճակում են, և վրաց հասարակությանը չի հետաքրքրում հակավրացական ևս մեկ բանաձևի ընդունումը։ Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Եվրախորհրդարանի պատգամավորները հինգշաբթի բանաձև են ընդունել, որում դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու՝ Վրաստանի իշխանությունների ծրագրերը, կոչ արել բանտից ազատել ընդդիմադիրներին, այդ թվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն և ԵՄ-ից պահանջել…

Read More
Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիում բացվել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնը

Քութայիսիի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ TUMO Քութայիսի կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ «Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ հիմնադրված կենտրոնը 12-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար զարգացնելու թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։ Կենտրոնի ուսումնական ծրագրերին արդեն գրանցվել…

Read More
Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ

Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ

Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության  և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ: Այս մասին հայտնում է Տնտեսության  նախարարությունը: Տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտները: «Զրույցը շոշափել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող և պլանավորված նախագծերը: Այս համատեքստում շեշտը դրվել է Անակլիայի…

Read More
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում ամփոփված հայ մեծերի հիշատակին։

Read More
Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ախալցխայում պարգևատրել են վաստակաշատ ուսուցիչներին

Ուսուցչի ազգային օրվա կապակցությամբ Ախալցխայում տեղի է ունեցել վաստակաշատ մանկավարժների պարգևատրման միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Միջոցառումը բացել է Ախալցխայի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Ուսուցիչների մասնագիտական…

Read More
Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին…

Read More
Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Մայամի՝ քննարկելու խաղաղության նոր ծրագիրը

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Մայամի՝ քննարկելու խաղաղության նոր ծրագիրը

Ուկրաինայի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Ֆլորիդայի Մայամի քաղաք՝ խաղաղության բանակցությունների նոր փուլի համար, որի նպատակն է վերջ տալ պատերազմին նոր էսկալացիայի ալիքի ֆոնին, որն ավերել է Ուկրաինայի քաղաքներն ու խլել տասնյակ քաղաքացիական կյանքեր։ Բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հովանու ներքո ու կկենտրոնանան դիվանագիտական ​​փակուղուց դուրս գալու ուղիների որոնման…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում վերականգնվում է Օշորա գյուղ տանող ճանապարհը

Ասպինձայի մունիցիպալիտետում վերականգնվում է Օշորա գյուղ տանող ճանապարհը

Ասպինձայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Բեսիկ Բերիձեն, նախագահի տեղակալ Մերաբ Զուրաբաշվիլիի և Սակրեբուլոյի անդամների հետ միասին, ծանոթացել է Օշորա գյուղ տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում նրանք տեղում դիտարկել են իրականացվող աշխատանքները և ծանոթացել ծրագրի իրականացման գործընթացին։ Ճանապարհի վերականգնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 499 800 լարի։

Read More
2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել իրավապաշտպան և իրավաբան Հարավաֆրիկյան Հանրապետությունից, 2008-2014 թվականներին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավանեթհեմ (Նավի) Փիլեյը: Այս որոշման մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։ Փիլեյը մրցանակի է արժանացել «խաղաղության և միջազգային իրավունքի առաջմղման ջանքերի» համար՝ հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան…

Read More
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող…

Read More
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր: Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել կամավոր ատեստավորմանը. մանկավարժները ներկայացրել են գործընթացի վերաբերյալ դիտարկումներ, անդրադարձ է եղել ուսումնական տարվա ընթացիկ աշխատանքներին։ Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել, լրացնելով դիմում-հայտը…

Read More
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը

ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը

Դեսպանատանը ընդունեցի Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման, հայկական արտադրանքի համար ֆրանսիական շուկայում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր»,-նշել է նա։

Read More
Կկարգավորվեն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը

Կկարգավորվեն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ…

Read More