Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն։

Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում ամփոփված հայ մեծերի հիշատակին։