Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունն ու տեխնիկական հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող…
